23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ միայն Սամվել Բաբայանը, բոլոր ղարաբաղցիները. Հրապարակ

Շաբաթ օրվա համարում անդրադարձել էինք Սամվել Բաբայանի վերադարձին, գրել էինք, որ Արցախի իշխանություններն առանձնապես ոգեւորված չեն դրանով։ Մեր աղբյուրը հայտնել էր, որ Ղարաբաղում երազում են, որ նա մնա Երեւանում։ Փորձել էինք լսել Բաբայանի երբեմնի ընկերոջը՝ ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանին, որը, մեր հարցը լսելով, անջատել էր հեռախոսն ու այլեւս չէր պատասխանել […]

Փաստը մնում է փաստ. Առավոտ

Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայոց բանակում նյութատեխնիկական ապահովության բավականին խնդիրներ ի հայտ բերեց:Այդ թվում նաեւ անորակ հանդերձանք տրամադրելու, որի պատճառով ծնողներն են իրենց զինվոր որդիների համար անհրաժեշտ պարագաները գնում: Մամուլում եղան սուր քննադատություններ եւ պատասխաններ:Ով է ճիշտ եւ ով մեղավոր այս անգամ չենք անդրադառնում:Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր էլ Վերնիսաժում զինվորի մեծ քանակով համազգեստ, ներքնաշոր եւ […]

Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի. Հայկական Ժամանակ

Այսօր Աստանայում տեղի է ունենալու ԵՏՄ երկրների նախպգահների հանդիպումը, որին պետք է մասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Այդ մասին, սակայն, նախագահի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն չի տրամադրել: Նախագահի կայքը երեկ միայն հրապարակել է, որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այ­ցով կմեկնի Լյուքսեմբուրգ մասնակցելու ԵԺԿ-ի 40-ամյակին նվիր­ված հոբեսանական գագաթնաժողովին: Իսկ այս օրերին Ղազախստանում հայտարարված հողային ռեֆորմից հետո ներքին դժգոհություններ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ասատանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Թուրքիայի մեջլիսում Գերմանիայում ցեղասպանության բանաձևի քննարկումը դատապարտող հայտարարություն են ստորագրել

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելն և հունիսի 2-ին նախատեսված քննարկումը դատապարտող հայտարարության են հրապարակել: Հայտարարության տակ ստորագրել են կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ու ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) անդամները: Հայտարարությանը չի միացել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների […]

Այլևս ոչ մի քաղաքական ծնունդ ողջունելի չէ

Արսեն Արզանյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Չէի ցանկանա պիսիմիստ թվալ, բայց քաղաքական դաշտի ամայացումն ու ճյուղավորումը շարունակվում է, և ամենի մեղավորը կառավարման համակարգի փոփոխությունն է, որը ենթադրում և պարտադրում է իշխանության լծակ ունենալ միայն կուսակցական խողովակի միջոցով, ինչ էլ հանգեցնում է կուսակցությունների թվի ավելացմանը: Եվ քանի որ մեր ազգը միասնականությամբ չի փայլում և ամեն մեկը […]

Գագիկ Բեգլարյանը խուսափու՞մ է լրագրողներից

ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին՝ ինչու ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ չէր եկել մասնակցելու բյուջեի հաշվետվությանը: Արթուր Առաքելյանը նշեց՝  նախարարը հանդիպման էր, հետևաբար չէր կարող գալ: Հարցին, թե հնարավո՞ր է ՝  նրա անվան հետ  կապված միջադեպի պատճառով է նա խուսափում ներկայանալ,  փոխնախարարը պատասխանեց՝ ոչ: Հիշեցնենք, որ […]

Ե՞րբ կանջատվի անալոգային հեռարձակումը

Հեռուստատեսության անալոգային հեռարձակումը չի անջատվում, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որշմամբ պետք է եւս 60 հազար անձի պիտի հատկացվի թվային հեռարձակման սարք: Դրանից հետո նոր միայն կանջատվի անալոգային հեռարձակումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: «Եկեք փաստենք մի բան: Մենք այսօր կարող ենք ականատես լինել, որ […]

Թուրքիայի կառավարության մամուլի խոսնակը՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման մասին

Թուրքիայի 65-րդ կառավարությունը խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո առաջին նիստն է գումարել նախագահական նախկին նստավայրում՝ Չանքայայում: Նիստից հետո կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլուշը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, ներկայացնելով նոր կառավարության ճանապարհային քարտեզը, և պատասխանել լրագրողների հարցերին: Թուրքական «Ntv.com.tr» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Քուրթուլուշն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) օրակարգում հայտնված «հայկական բանաձևին»: Ընդգծել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի