07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ներքին սպառման համար էր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը շեշտեց՝ կարևորում է  հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին հորդորել է անբարեխիղճ ձևով չմեկնաբանել սանկտպետերբուրգյան հանդիպումը:

«Հստակ է, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ներքին սպառման համար էր, սեփական մկանները ցույց տալու միջոց»,- ասաց  Արտակ Դավթյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումը սկիզբ է դնելու հանդիպումների ինտենսիվացմանը:

«Այդ հանդիպումներն, ըստ էության, ուղղված են լինելու Վիեննական պայմանավորվածությունները կյանքի կոչելուն: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Լեռնային Ղարաբաղը մի օր անպայման դառնալու է բանակցային կողմ»,-ընդգծեց Արտակ Դավթյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ