05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան փորձում է իր կամքը թելադրել Եվրոպային

Գերմանիան Եվրոպական միության ամենահզոր տնտեսությամբ աչքի ընկնող երկիրն է։ Մինչ եվրոպական շատ երկրներում տնտեսական հետընթաց է նկատվում, (Հունաստանը սնանկ է, Իսպանիայում ևս տնտեսական ճգնաժամ է, Իռլանդիան չի կարողանում կարգավորել իր պետական ու մասնավոր պարտքերը, Պորտուգալիայի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 400%  է կազմում) Գերմանիայի ՀՆԱ-ն այս տարվա առաջին եռամսյակում  0.7%-ով աճ է գրանցել: Գերմանիայի տնտեսական արդյունքները ԵՄ-ի տնտեսական արդյունքների 20,7%-ն է կազմում, իսկ վերջինիս մասնաբաժինը ԵՄ-ի բյուջեում 21,4% է:

The Globalist պարբերականը հայտնում է, որ եվրոյի արժեզրկումից վերջին տարիների ընթացքում Գերմանիան իսկապես շահել է: Այդ պատճառով, վերջինս ձգտում է անձեռնմխելի դարձնել եվրագոտին, քանի որ թույլ զարգացած տնտեսությունների շրջանում ձեռնտու է միասնական արժույթ ունենալ:

Տնտեսական և քաղաքական առումներով միասնական Եվրոպայի կողմնակից Գերմանիան, բնականաբար, չի ողջունում ԵՄ-ի կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը:

Վերջերս The Sun բրիտանական պարբերականը, որն արդեն 40 տարի է ինչ թերահավատ վերաբերմունք է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ, հրապարակում է արել, ուր կոչ է անում բրիտանացիներին ազատվել «բռնապետական Բրյուսելից», հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան կարող է մի քանի տարի անց «կուլ գնալ» Գերմանիայի կողմից ղեկավարվող այս անդադար ընդլայնվող դաշնային  պետությանը։

Ընդհանուր առմամբ, Գերմանիան որևէ օրինական առավելություն չունի ԵՄ անդամ երկրների նկատմամբ, ուղղակի տնտեսական աճի ցուցանիշով  գերազանցելով մյուսներին,  փաստացի առաջատար է ԵՄ-ում որոշումների կայացման գործում:

Գերմանիայի դիրքորոշումն առաջնահերթ եղավ փախստականների հարցում։ Սկզբում, որպես ամենահարուստ տնտեսությունն ունեցող երկրի ղեկավար՝ Մերկելը «բաց դռների քաղաքականություն» վարեց՝ ընդունելով մեծ թվով փախստականների։ Սակայն, երկրում դժգոհությունների ալիք  բարձրացավ ու նա, ի դեմս իր գործընկերների, ձեռնամուխ եղավ  Թուրքիայի հետ «ամոթալի գործարք» կնքելուն: Դա ավելի շատ Մերկելի գործարքն էր Թուրքիայի հետ, քան թե Եվրամիության: Ինչպես բրիտանական Financial Times պարբերականն է հայտնում,  այդ  գործարքը կնքվեց եվրոպացի դաշնակիցների մեջքի հետևում՝ «կոպիտ ձևով» վերջիններիս անտեսելով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջինը նախաձեռնեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառումը: Շատ  եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Հունգարիան, Ֆրանսիան, Ավստրիան վերջերս բազմիցս հանդես են եկել հակառուսական պատժամիջացները չեղարկելու օգտին, քանի որ տնտեսական մեծ կորուստեր են կրում դրանց հետևանքով: Սակայն Մերկելն անդրդվելի է ու շարունակում է դրանց չեղարկման համար անխախտելի պայման ներկայացնել մինսկյան համաձայնագրի իրագործումը:

Անգամ Եվրամիության տնտեսապես ամենազարգացած և ամենամեծ բնակչության թիվն  ունեցող երկիրը լինելու փաստը չպետք Գերմանիային նման արտոնություններով օժտի։  Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե ԵՄ-ը ձևավորվեր մեծ երկրներին առավելություններ տալու հիման վրա, ոչ ոք չէր անդամակցի միությանը:

Անի Գասպարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ