05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքական մամուլի զգայուն արձագանքը Պապի հայաստանյան այցին

Թուրքական լրատվամիջոցներն անմասն չեն մնացել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս 1-ին պապի՝ Հայաստան կատարած այցելությունը լուսաբանելուց: Ավելի քան 3 տասնյակ թուրքական լրատվամիջոց անդրադարձել է կաթոլիկների հոգևոր առաջնորդի հայաստանյան այցին: Այս լայն հետաքրքրությունը պիտի բացատրել Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ ունեցած Հռոմի պապի վերաբերմունքով և թեմային առնչվող ելույթով:

Ակնհայտորեն Հռոմի պապի այցի թեմայի վրա կենտրոնանալու հիմնական պատճառը թուրքական լրատվամիջոցների համար նրա կողմից ցեղասպանություն տերմինի հնչեցումն է: Թե իշխանական, թե ընդդիմադիր և թե չեզոք լրատվամիջոցները հանդես են եկել հրապարակումներով այն մասին, թե պապը Հայաստանում ևս գործածել է ցեղասպանություն բառը:

Պապի խոսքից մեջբերվում է հետրյալը. «Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը»:

Ուշադրություն է հրավիրվում այն իրողության վրա, որ որ կաթոլիկ աշխարհի առաջնորդը շեղվել է ելույթի՝ նախապես կազմված տեքստից և հնչեցրել ցեղասպանություն բառը: Պնդում է արվում, որ Ֆրանցիսկոս 1-ինի այցը լուսաբանելու համար հավատարմագրված լրագորղներին նախապես բաժանված նրա ելույթի տեքստի գրավոր տարբերակում առկա չի եղել «ցեղասպանություն» եզրաբառը: Փոխարենը նշված է եղել «Մեծ եղեռն»: Ընդգծվում է այն հանգամանքը, որ սա պապի 14-րդ արտագնա այցն է: Տարածաշրջանային այցի առաջին կանգառը Հայաստանը եղավ: Իսկ սեպտեմբերի վերջին կմեկնի Վրաստան և Ադրբեջան»:

Ներկայացնում ենք Հռոմի պապի թեմայով թուրքական էլեկտրոնային մամուլում հանդիպած առավել ուշագրավ վերնագրերը, որոնք վերաբերմունք են արտահայտում:

Haber7 

«Պապը Հայաստանում իր տոնը փոխեց»

Sabah

«Պապը Հայաստանում նույնպես ասաց ցեղասպանություն»

Hurriyet

«Պապը մեկ անգամ ևս ասաց ցեղասպանություն»

Cumhuriyet

«Հայաստանում գտնվող Պապը, շեղվելով ելույթի տեքստից, ասել է ցեղասպանություն»

Aktif medya

«Պապը նորից տեր կանգնեց «ցեղասպանության» մասին պնդումներին»

f5 haber 

«Հարաբերությունները կրկին լավացան, կրկին ասաց՝ ցեղասպանություն»

Demokrat haber

«Պապը Հայաստանում. Ցեղասպանությունը անցյալ դարի աղետների սկիզբը եղավ»

Guncel 724

«Նենգ դիրքորոշում պապի կողմից. եղել է ցեղասպանություն

Yeni Safak

«Պապի ցեղասպանության սուտը»

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ