05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խեղդել գրպանելու հրապուրանքը. Իրավունք

Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին, ապա կալանավոր­վեցին ՊՆ տարբեր բարծաստիճան պաշտոնյաներ: Ոմանք էլ պարզապես ազատ­վեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: Ինչով էր պայմանավորված դա, ար­դյոք ապրիլյան չորսօրյա պատերազմը վեր չհանե՞ց համակարգի խնդիրները, թե ամեն ինչ շատ ավելի խորքային էր: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանից: Մեզ հետ զրույցում նախարարի խորհրդականը նախ նկատեց.

Նախարար Սերյան Օհանյանի քա­ղաքականությանը միշտ բնորոշ է եղել ինքնաքննադատական մոտե­ցումը: Համակարգի թերություններն ու արատները մենք պետք է վեր հանենք: Ու եթե ՀՀ ՊՆ աշխատանքն այս տարիներին հաջողվել է, ապա մեծապես նաեւ նման աշխատանքի շնորհիվ: Հատկապես ցան­կանում եմ ընդգծել` հակակոռուպցիոն պայքար ՊՆ-ում տարվել է միշտ: Այսպես, վերջին տարիներին հարյուրից ավելի գնդապետի հաստիք զբաղեցնող զինծա­ռայողներ ենթարկվել են տարաբնույթ պա­տասխանատվության:

Այո, ապրիլյան պատերազմը եւս տե­սանելի դարձրեց մեր կառույցի որոշ բա­ցեր, եւ, բնականաբար, ռեակցիան պետք է լիներ համարժեք: Անհրաժեշտ հետեւություններ արվեցին:

– ճշտենք` դեռ շարունակվող այդ գոր­ծընթացը համարում եք հետեւողականության հակակոռուպցիոն քաղաքականու­թյան արդյունք:

-Նախարար Օհանյանին ճանաչողները կփաստեն ենթակաների հանդեպ նրբան­կատ մոտեցում, ստանձնած պաշտոնում կայանալու, թերանալու դեպքում շտկվե­լու, սխալներն ուղղելու մի քանի հնարավո­րություն: Եթե ենթական օգտվում է այդ հնարավորությունից, իրեն վստահված ոլորտի աշխատանքը բերում է պահանջ­վող որակի, ապա դառնում է թիմակից բա­ռի բուն իմաստով: 

Բայց հստակ «կարմիր գիծ» կա, որից այն կողմ պաշտպանության նախարարի ռեակցիան լինում է կտրուկ եւ անդրդվելի: Գոյություն ունեն գրված ու չգրված կանոններ, թիմակիցները նրանք են, ովքեր պահպանում են այդ կանոնները: Իսկ եթե չեն պահպանում, ապա հարվա­ծում են թիկունքից, հետեւաբար` լքում են թիմը: Այս առումով, այո, տեղի ունեցողը հետեւողական հակակոռուպցիոն քաղա­քականության հերթական վկայությունն է:

Մեր դիրքորոշումը հստակ է. ցանկա­ցած կառույց լճանալու հակվածություն ու­նի: Հետեւաբար, պետական գործչի առջեւ անընդհատ ծառացած խնդիրներից է սե­փական թիմը սկզբունքային եւ բարոյապես հասուն մարդկանցով համալրելը: Մարդ­կանցով, ովքեր չեն տրվի տարաբնույթ գայթակղությունների, կխեղդեն պետական միջոցներ տնօրինելիս դրանք գրպանելու հրապուրանքը, ովքեր ունակ կլինեն «ոչ» ասել տարբեր միջնորդություններին ու խնդրանքներին: Բարդ, բայց իրականանալի խնդիր է: Պետական գործիչը, ով, ան­շուշտ, հենց ինքը պարզապես պարտավոր է նման հատկությունների կրողը լինել, պետք է ձգտի լուծել այդ խնդիրը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ