Սերժ Սարգսյանը բացառում է. Ժամանակ
Սերժ ՍարգսյաՆը «ՌոյթերզիՆ» տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը ընտրություններում չհաղթի, ապա ինքը քաղաքականության մեջ անելիք չի ունենա: Միաժամանակ Սարգսյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կպարտվի:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը, փաստորեն, հերթական անգամ ակնարկում է իր, այսպես ասած, մնալու մտադրության մասին: Եթե նա ասում է, որ ՀՀԿ- ի պարտվելու դեպքում քաղաքականության մեջ անելիք չունի, ապա դա նշանակում է, որ ՀՀԿ-ի «հաղթելու» դեպքում նա ունի անելիք: Թե հատկապես ինչ տեսքով, Սերժ Սարգսյանն առայժմ չի բարձրաձայնում’ վարչապե՞տ, Աժ նախագա՞հ, թե՞ ՀՀԿ կուսակցապետ, այսպես ասած` ստվերային ղեկավարման սկզբունքով: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի համար դեռեւս ւսյս ամենը անորոշ է, եւ այդ պատճառով էլ նա չի բարձրաձայնում իր առավել կոնկրետ մտադրությունները կամ ծրագրերը:
Մյուս կողմից` հետաքրքրական է, որ Սարգսյանը իր մնալու մտադրության մասին բարձրաձայնում է Հռոմի Պապի այցելությունից հետո: Նշանակու՞մ է սա արդյոք, որ այս հարցում Սերժ Սարգսյանն ակնկալում է Վատիկանի աջակցությունը միջազգային ասպարեզում, ուժային տարբեր կենտրոնների մոտ իր մնալու հարցի հավանության առումով: Դժվար է ասել, սակայն խորհրդանշական է, որ Սարգսյանն այդ մասին ակնարկում է հենց Հռոմի Պապին ճանապարհ դնելուց հետո:
Իսկ իր նման մտադրության մասին նա մեկ էլ հայտարարել էր դեռեւս սահմանադրական հանրաքվեի նախաշեմին` ասելով, որ 2017-ի ընտրությունների արդյունքներից է կախված իր քաղաքական ապագան, իր հետագա ծրագրերը: Իսկ արդյունքների առումով Սերժ Սարգսյանը, փաստորեն, բացառում է, որ ՀՀԿ-ն կպարտվի:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: