05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարօրինակ է. Իրավունք

Անշուշտ Եվրոմ]ությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն կամ, ինչպես ասում են Braxit-ն անցած շաբաթվա թիվ 1 իրադարձությունն էր: Բայց աշխարհի մասշտաբով ամենահեղափոխական զարգացումներ խոս­տացող Brexit-ն անգամ չկարողացավ խամրել շաբաթվա վերջերին տեղի ու­նեցած մի քանի այլ իրադարձություններ: Դրանցից մեզ համար առաջնայինը, ինչ խոսք, Հռոմի պապի հայաստանյան այցն էր: Սակայն նաեւ Հայաստանի համար ոչ պակաս, միգուցե` ավելի գլոբալ հեռանկարներ են խոստանում նա­եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Չինաստան կատարած այցը:

Չնայած հիշատակված երեք իրա­դարձություններն իրենց նշանա­կությամբ չէին էլ կարող մեկը մյու­սին խամրեցնել, հաշվի առնելով, որ խոսքում ենք նույն շղթայի օղակների մասին: Սկսենք Պապի հայաստանյան այցից` կրկնելով մեկ պարզ փաստ, ինչ­քան էլ Ֆրանցիսկոսը, որպես անձ, ժա­մանակին կապված է եղել հայերի հետ, սակայն որպես Պապ, նա համաշխարհային քաղաքականության առանցքա­յին լիդեր-գործիչներից մեկն է:

Այսինքն Պապի (անգամ եթե նա այնպիսի բարձր անձնական հատկանիշներով է օժտ­ված, ինչպիսին է Ֆրանցիսկոսը) քայլե­րը չեն կարող տեղավորվել նրա անձ­նական նախասիրություն-հակակրանքների մեջ: Եվ նկատենք, որ Պապի, ավե­լի ճիշտ Վատիկանի քաղաքականու­թյան առանցքը ներկայումս Եվրոպայում կաթոլիկության դիրքերի պահպանումն է. հակառակ դեպքում, թե այս տեմպերով մի 10-20 տարուց ինչ կմնա պապական իշխանությունից, դժվար չէ կռահել:

Այսինքն Վատիկանը ներկա­յումս պետք է դիմագրավի երկու հիմնա­կան մարտահրավերների: Առաջինը Եվրոպայում լիբերալ գործընթացների ազդեցությամբ ներսից կաթոլիկության թուլացումն է, այսինքն` պայքարը, խո­շոր հաշվով, այդ լիբերալիզմի թիկուն­քին կանգնած Վաշինգտոնի դեմ է: Եվ միաժամանակ եվրոպական կաթոլիկու­թյան համար մեծ վտանգ է Հին աշխար­համասի իսլամիզացումը, եւ այս հար­ցում էլ առաջին պլանում է Թուրքիան:

Արդյունքում պատահական չէր նախ հազարամյա ընդմիջումից հետո Պապի հանդիպումը Պատրիարք Կիրիլի հետ, ապա նման ընդգծված ջերմ այցելությունը Հայաստան: Մեկ բան միայն պատկերացնենք. Brexit-ի պատճառով Եվրոպան, ավելի ճիշտ Եվրամիությու­նը հիմքերից քանդվում է, եւ այդ ճակա­տագրական օրերին պապը երեք օրով Հայաստանում է:

Չնայած մյուս կողմից նայենք, ի վեր­ջո ԵՄ կոչվածը հենց այն գործիքն է, որը կոնչիտայացրեց եւ այսօրվա խոցելի վիճակում դրեց Եվրոպան: Այս օրերին հռետորական հարցը, թե, ի վերջո, ին­չո՞ւ այդքան անսպասելիորեն դրական ավարտ ունեցավ ԵՄ-ից դուրս գալու մասին բրիտանական հանրաքվեն, շատ է հնչել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ