14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ի՞նչ կարող էր անել Շահենը Հռոմի Պապին/վիդեո/

«Հայաստանում այսօր կա, ընդհանուր առմամբ, 14-15 քաղբանտարկյալ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ժուռնալիստների  «Ասպարեզ»  ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Շանթ Հարությունյանը մոռացված չէ, բայց ահա քաղբանտարկյալների ցանկը համալրվում է Ժիրայր Սեֆիլյանով:Կասկածներ ունեմ, որ նրան ձերբակալել են՝ մտավախություն ունենալով, որ նա Հռոմի պապի այցի ընթացքում կարող էր բողոքի ակցիաներ կազմակերպել: Համարում եմ, որ գործը բացարձակ շինծու է: Կմկմացող վկաներն ու նրանց վկայություններն այդ մասին են խոսում»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ Գյումրիում կատարվածին  Լևոն Բարսեղյանը նկատեց, որ երեխային մեկուսացնելով իշխանությունները հասան նրան, որ քաղբանտարկյալի որդին Գյումրիում այդպես էլ իրավունք չունեցավ Հռոմի Պապի դիմաց համապատասխան գրությամբ պաստառ պարզել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ