25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օգոստոսին պատերազմի վերսկսման ռիսկը պահպանվում է. քաղաքագետ

«Սա պրոտոկոլային հանդիպում է լինելու, որպիսիք կարող են անվերջ տեղի ունենալ: Հնարավոր է՝ այդ հանդիպումը կարողանալու է սթափեցնել Ադրբեջանին և սառեցնելու օգոստոսին պատերազմ հրահրելու մտքեր ունեցող տաք գլուխները: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանք այդքան գիտակցություն ունեն, որ Ադրբեջանին հողեր չհանձեն: Նրանք լավ են հասկանում, որ հայ ազգն ակնթարթորեն կարձագանքի իրենց այդ քայլին: ՀՀ իշխանությունները հասկանում են նաև, որ հողերի հանձնումը կապակայունացնի իրավիճակը: Իսկ սա ձեռնտու չէ ոչ ոքին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, որը հավանական է, որ կկայանա Փարիզում, ասաց քաղաքագետ Կարինե Գևորգյանը:

Քաղաքագետը գտնում է, որ այս հանդիպումը չի նվազեցնում օգոստոսին հնարավոր պատերազմի հավանականությունը:

Անդրադառնալով  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պուտինին գրած վերջին նամակին  Կարինե Գևորգյանը նշեց, որ  Ռուսաստանի նախագահն ինչ-որ կերպ պետք է արձագանքի Էրդողանին, այլապես կկորցնի իր դեմքը:

«Թուրքիայի նախագահն այդ նամակով, կարծես, ասում է՝ «ներողություն էիր ուզում, ստացիր»: Հիմա գնդակը Պուտինի դաշտում է, հաջորդ քայլը նրանն է: Իրականում, Էրդողանի նպատակը ոչ այնքան Պուտինին ստորացնելն է, որքան իր դիրքերն ավելի ուժեղացնելը: Ամեն դեպքում, քիչ հավանական է, որ հայտնի նամակից հետո ռուս զբոսաշրջիկները վերադառնան թուրքական հանգստավայրեր: Մանավանդ՝ ՌԴ արտգործնախարարությունը չի երաշխավորում իր քաղաքացիների անվտանգությունն այդ երկրում»,- եզրափակեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ