24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղիհյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես […]

Լավրովը և Քերին քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

Նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Քերին Լավրովին շնորհավորել է Մեծ հաղթանակի 71-րդ տարելիի կապակցությամբ։ Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։ Նշվում է նաեւ, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների  ջանքերը […]

ԱԺ արտահերթի օրակարգում` «Հրազդան-Ցեմենտ»-ի մերժված նախագիծն է

Այսօր՝ մայիսի  10-ին, ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ: Հիշեցնենք՝ գործադիրին նման առաջարկ ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Օրակարգի հարցերի թվում է նաև «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություն տալու նախագիծը: Այդ նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունվել էր ԱԺ ապրիլի 6-ի նիստում, իսկ ապրիլի 26-ին՝ 53 կողմ և 1 դեմ ձայներով օրենքի նախագիծը   չընդունվեց: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2016 […]

Ինչպես է Տեր-Պետրոսյանին հաջողվում. Հրապարակ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի։ Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել է նաև Ստեփան Դեմիրճյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապված։ Դեմիրճյանը, որն այս տարիներին բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը ՀԱԿ գաղափարներին և անձամբ Տեր-Պետրոսյանին, այդ հանդիպման մասին տեղեկացել է […]

140 քաղաքական գործիչներ, միլիարդատերեր` օֆշորներում. ովքեր են նրանք /վիդեո/

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ: Բազան ամբողջությամբ հասանելի է այս կայքէջում: Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերը» բացահայտում են կոռումպացված երկրների եւ գործիչների մութ իրականությունը. «Մեր տվյալներով, միայն զարգացող երկրներից յուրաքանչյուր տարի ապօրինի դուրս […]

Կվերացնի իրենց եւ իրենց դղյակները. Առավոտ

Այս օրերին մոդայիկ են Հայաստանի եւ Իսրայելի համեմատությունները։ Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ է, որքան հրաժարվել որեւէ զուգահեռներից։ Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում։ Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետեւ՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատեւ պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն […]

Առանց էմոցիաների

‹‹Ես ինքս կարծում եմ՝ Արցախն իրավունք ունի լինել անկախ պետություն: Այն ունի բոլոր ինստիտուտները անկախ պետություն լինելու համար: Բայց սա շատ նուրբ հարց է: Եթե հարցն օրակարգ մտնի, պիտի մանրամասնորեն քննարկենք: Դրա դրական, բացասական կողմերը քննարկել է պետք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանելով հարցին` ինչպես է քվեարկելու ԼՂ ճանաչման մասին օրինագծին: Պատգամավորն […]

Քոչարյանի բացակայությամբ. Հրապարակ

Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարության կողքին չէր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Քոչարյանի մամլո խոսնակ […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների հետ

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակներիխորհրդաժողովի մասնակիցների հետ։ Իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմսանձազերծված լայնածավալ  ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա–ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբերբնագավառներում միջազգային համագործակցության […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի