05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարձր բղավելով չի արտահայտվում կուսակցության ռեյտինգը. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  կարծում է, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի, օբյեկտիվ է:

«Հայասանի Հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Շուտով կլինեն Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններ եւ այդ մեր սիրելի դահլիճում բարձր տոնով հայտարարություններ անողների կուսակցությունը կտեսնենք՝ քանի հոգի նրանց ձայն կտա: Չեմ ասում՝ քանի տոկոս, քանի հոգի: Բարձր բղավելով չի արտահայտվում կուսակցության ռեյտինգը»,- նշեց Շարմազանովը:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ե՛ւ օբյեկտիվ էր, ե՛ւ տրամաբանական:

Վերջինս շեշտեց՝ ՀՀԿ-ն բաց է մրցակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականն իր ամբողջ լիազորություններով լինելու է ՀՀ նախագահը, բերեք դանդաղ շտապենք եւ այսօր կոռեկտ չի ես խոսեմ նման բաների մասին: Մենք ունենք ընտրված նախագահ, որի 2-րդ ժամկետին երկու տարի ժամկետ կա»,- ասաց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ