15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը մի շարք հարցեր են քննարկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուրրիոլաբեիտիայի հետ։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման հեռանկարներն ու ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում առկա են երկկողմ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ: «Երևանի քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը և […]

«Ալիևի պատվերով հանցագործություններ է գործել Արցախում»

ՌԴ ԱԳՆ-ն բավական կոպիտ պատասխան է տվել ադրբեջանական haqqin.az կայքում ապրիլի 16-ին Էյնուլա Ֆաթուլաևի հեղինակած և հրապարակած “Բայց Ասկերովի համար Ադրբեջանի նախագահը խնդրել էր Ռուսաստանին ” հոդվածին,որտեղ haqqin.az-ի գլխավոր խմբագիրը մեղադրել էր ՌԴ ԱԳՆ-ին,որ վերջինս մեծ ուշադրություն է դարձնում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և անտեսում է ՌԴ քաղաքացի,2014 թ-ի հուլիսին Արցախում դիվերսիաներ և մարդասպանություններ կատարած […]

«Մարգարյանը կարգին մարդ է».երևանցիները զարմանում են/տեսանյութ/

«Մարգարյանը կարգին  մարդ է: Ինչ ասում ենք, խնդրում ենք կատարում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արաբկիր համայնքի բնակիչները: Երևանցիները երբեմն զարմանում են, ո՞նց կարել է ուրիշին ընտրել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի »

Henaran.am-ի թղթակցի հարցին, թե  ինչո՞ւ չի  արձագանքում մրցակիցների հետ բանավեճին,  Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին, մեր մայրաքաղաքի  զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով […]

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ելույթը քննադատող հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ելույթը քննադատող հայտարարություն է տարածել

Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում  օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը: Թուրքական «Timeturk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես  այն տեսակետն է արտահայտվել, թե Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ հրապարակված ԱՄՆ նախագահի ելույթը չափազանց […]

Իմ լավագույն ընկերները հայեր են․ Մահմութ Ուզուն

 «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամներն այսօր Սպուտնիկ Արմենիա մամուլի սրահում հանդիպեցին լրագրողներին։ Թուրքիայի քաղաքացի, Լոնդոնում բնակվող քաղբանտարկյալ Մահմութ Ուզունը նշեց, որ երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ ամեն անգամ մեր երկրում իրեն շատ հանգիստ ու ապահով է զգում` ի տարբերություն իր ծննդավայր Թուրքիայի: Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության մասին մանկուց է լսել՝ իրենց գյուղում բնակվող […]

«Մարգարյանը, Փաշինյանը, Փոստանջյանը, որպես բազմազավակ ծնողներ, նստեն ու մեր հասարակությանը պատմեն»

«Պետք է տեղի ունենա բանավեճ, և եթե Տարոն Մարգարյանը հարգում է քաղաքացիներին, պետք է հանրությանն ու երևանցիների դատին ներկայացնի այն ծրագրերը, որ նախատեում է անել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ էլ հրավիրել էին Երևանի քաղաքապետին իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու, սակայն դա չի կայանում […]

Թրամփն իր ուղերձով շարունակեց նախորդների ուղին

Համաշխարհային մամուլի ներկայացուցիչներն այլևս չեն ասում, թե Հայոց ցեղասպանությունը հայերի տեսակետն է: Հենց իրենք  են խոսում Ցեղասպանության փաստի և ժխտողականության մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ բոլոր միջոցառումներին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որ տեղի են ունեցել տարբեր երկրներում, բավական […]

«Ես պատրաստ եմ ընդունել, որ մեր մեսիջին քիչ մարդ է հավատացել»

Նախորդ ընտրություններին ՀԱԿ-ը 30 տոկոսի հասնող վստահության քվե է ստացել,  բայց ընտրակեղծարարությունների հետևանքով ՀԱԿ-ի ձայները 7 տոկոսի են հասել այսօր: Այսօր Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի քննման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը ամենազդեցիկ քաղաքական ուժն է, 5 տարի շարունակ բազահազարանոց հավաքներ է արել, և […]

Женитесь, разводитесь, топитесь…

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է՝ Երևանի ավագանու կազմը արդեմն ի գծված է: «Կարող է զուտ տակտիկական առումով ավելի համեստ արդյունքներ փորձեն արձանագրել, որպեսզի աղմուկը հնարավորինս պակասեցնեն», –  լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը: Լրագրողների հարցին՝ Երևանի ավագանու  ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն է համարում ընդդիմադիր, Զուրաբյանը  պատասխանեց. «Չի՞ երևում, թե ով է ռեալ ընդդիմությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված