25 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մի՛ վախեցեք, ձեզ էլ ենք ազատագրելու»

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝   Զարուհի Փոստանջյանի   գլխավորությամբ՝ քարոզարշավ իրականացրեց Ավան  վարչական շրջանում: Քարոզասրշավի ընթացքում Փոստանջյանը մտնում էր խանութներ, սուպերմարկետներ, հացի արտադրամասեր, դեղատներ: Խանութներից մեկում, երբ Փոստանջյանը ներս մտավ, աշխատակիցները բոլորը խուսափեցին երեւալ եւ կարելի է ասել՝  թաքնվեցին: «Մարդ չկա՞ այստեղ, ինչո՞ւ եք փախչում, ինչի՞ եք ձեր ապրանքները սենց անտեր թողել», – ասաց Փոստանջյանը, […]

«Մենք բարձր ենք գնահատում մեր կարողությունները» /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցությունը թեև բոլորովին վերջերս է ձևավորվել, բայց, այդոըհանդերձ, ժողովուրդը ճանաչում է այդ կուսակցության ղեկավարին և, անշուշտ, գիտի նաև նրա գործունեության մասին:  Այսօր այս մասին լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակլցության  անդամ, Երևանի ավագանու թեկնածու Մարինա Խաչատրյանը:  Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված Զարուհի Բաթոյանն իր հերթին շեշտեց. «Մենք բարձր ենք […]

Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին

ՀՀԿ-ական Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Սամվել Սանամյանն օրերս նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Հիշեցնենք, որ Սամվել Սանամյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Կոտայքի մարզն ընդգրկող ընտրական տարածքից, սակայն մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ լքում է Հայաստանը. Գագիկ Եգանյան/տեսանյութ

Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ լքում է Հայաստանը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին  կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Իսկ թե ի՞նչ պետք է անել, որ կասեցվի արտագաղթը հարցին Եգանյանը պատասխանեց, թե անհրաժեշտություն կա պայքարել արտագաղթն առաջացնող պատճառների դեմ։ Մանրամասները՝ տեսանյութում:

«Ելքը» տրամաբանական դրայվի մեջ է

«Պարզ է, որ ընդդիմադիր հատվածում հանդես եկող 2 ուժերն ինչ-որն չափով իրար խանգարում են: Տեսնում ենք, որ քաշային կատեգորիաները մոտիկ չեն, ստարտային պայմաննեն էլ տարբեր էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսելով Երևանի ավագանու ընտրություններից: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի համար հաջողված ընտրությունների երկրորդ փուլն է, և գլխավոր խնդիրը, որ պիտի լուծեին […]

Հնարավորություն կարող է լինել վերադարձնել Արարատ լեռը (տեսանյութ)

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Կառավարություն, ապա և Գյուղատնտեսության նախարարություն` պարզելու, թե ի վերջո ովքեր են եղել այն մարդիկ, որ ադրբեջանական խնձոր են ներկրել Հայաստանում: «Ինչո՞ը դուք ամոթխած կերպով անուններ չեք տալիս, այս խնդիրն է, որ զարմանում եմ, թե ինչու մեր հասարակուրթյունը չի խոսում այս մասին, այստեղ կոնկրետ ամեն մեկի առողջության մասին է խոսքը […]

Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու Անկարայի պահանջը

Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը: Միջանկյալ նշենք, որ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել 8 […]

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ալի Լարիջանիին

  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկեր, խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ […]

Վարչապետը ոչ դեկորատիվ շաբաթօրյակ է պահանջում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկեց մայիսի 20-ին համապետական շաբաթօրյակ անցկացնել:  «Ընդ որում՝ այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն»,- նշեց վարչապետը։ Կարեն Կարապետյանը  ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին։ Նախարար Դավիթ Լոքյանը վարչապետին ասաց, որ մայիսի 20-ը շաբաթօրյակի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի