14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այս տեսակետից աղմուկը մի քիչ շատ է եղել. Քոչարյանը՝ Սվիտալսկուց

«Մեր բոլոր համակարգերը կարոտ են ապագա բարեփոխումների»,-այսօր 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին: «Ընտրական համակարգում եղել են բարեփոխումներ, բայց չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Այս տեսակետից աղմուկը մի քիչ շատ է եղել: Մեր գործընկերների առաջարկությունները, որ բխում են մեր շահերից, պիտի քննարկենք»,-հավելեց Շ. Քոչարյանը:

Վերջինս ընդգծեց՝ Պ. Սվիտալսկին առաջարկություն է արել, որ կապված է հանրային սեկտորի մասնակցությանը հանձնաժողովին: «Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հանրային սեկտորը հայտնվելու, այո, պիտի ներգրավված լինի, բայց վերահսկողականում, իսկ եթե խոսքը վերաբերում է ընտրական հանձնաժողովի ձևավորմանը, դա խնդրահարույց է ու ավելի մեծ չաշահումների կարող  է բերել»,-եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ