15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրտով հայ ժողովրդի հետ ենք․ Մարիա Զախարովան՝ Հայոց ցեղասպանության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, որ Նյու Յորքի հայկական եկեղեցում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ որ մեկը չի ճանաչում «ցեղասպանություն» անվանումը, ինչ որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում` «եղել […]

«Ազգ-բանակը» կարևոր ու արդիական է. քաղաքագետ (տեսանյութ)

 «Կարիք չկա ասելու, թե մի երկրի համար, որն ավելի քան 28 տարի գտնվում է  ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, ու տեսանելի ապագայում չկա լուրջ հեռանկար, որ կարող են կոմպրոմիսների հիման վրա գնալ լուրջ կարգավորման արցախյան հարցում, այս հայեցակարգը կարևոր ու արդիական է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ խոսելով «Ազգ-բանակ» հայեցկարգի ու […]

Տարոն Մարգարյանը միակն է. զոհվածի մայր

««Զինվոր» համակարգող խորհրդի անդամները քննարկել և որոշել են մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններում սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այս պարագայում գործող քաղաքապետ ՝ Տարոն Մարգարյանին»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ գործող քաղաքապետը արդարացրել է իր նախորդ ծրագիրը, մասնավորապես՝ բանակ-հասարակություն կապը ստեղծելով և զարգացնելով: […]

Ահազանգ զորամասից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի N զորամասի զինանոցի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 09:50-ին: Այրվել է 15 քմ պահեստանոց:

Ով ում է սատարելու

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը չեն հայտարարել, թե ում են սատարելու: Henaran.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այս մասին դեռ որոշում չկա, անդրադարձ կլինի Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը քննելուց հետո:  ԲՀԿ-ից ևս հայտարարությամբ հանդես չեն գալիս: ԲՀԿ-ականները զանգերին էլ չեն […]

Դարձյալ Ռուզաննա Խաչատրյանը. Իրատես

Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար: «Չէ՞, հա, չնայած էս երկրում` ի՞նչ չէ հա»: Ի դեպ, այս լուրը պերմանենտ դրվում է շրջանառության մեջ. երբ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարվեց առողջապահության նախարարի օգնականի պաշտոնից, հաջորդող օրերին «արտահոսվեց» նրա փոխնախարար […]

ՍԴ-ը քննարկում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը

Այսօր առավոտյան Սահմանադրական դատարանը սկսել է քննել Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Հիշեցնենք ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ դիմումը հիմնված է 3 դրույթի վրա` վարչական ռեսուրսի կիրառում, չարաշահում, ընտրակաշառք, տարբեր մեթոդներով քաղաքացու ազատ կամարտահայտման խոչընդոտող դեպքեր:  Եթե դիմում չլիներ, ապա Ազգային ժողովի նիստը կգումարվեր ապրիլի 27-ին, սակայն ամենայն հավանականությամբ, իհարկե, կախված […]

«Սոդոմ-Գոմոր» է լինելու. ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ -Պարոն Կարապետյան, այս ընտրությունները կարծես եզակի էին այն առումով, որ հետընտրական բողոքի ցույցեր չեղան։ Իշխանությո՞ւնն է այդքան լավը դարձել, թե՞ հասարակության համար էր ամեն ինչ այսչափ կանխատեսելի։ –Իշխանությունն իր սցենարով ամեն ինչ արեց։ Ես կարծում եմ, բացի դրանից քաղաքական պահը հիմա այն չէ, հետաքրքրությունը մեծ չէ։ […]

Սերժ Սարգսյանը փակ հանդիպմանը բացել է փակագծերը. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին: ՀՀԿ-ի մի շերտ նման հնարավորություն չի բացառում, քանի որ Արտաշատում Արգամը բավականին գործ է արել, ԲՀԿ-ն էլ շատ ձայներ ունի. «Հետո էլ` Ծառուկյանը մինչեւ էս պահն իրեն […]

Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկաներն Օլանդի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի հուշարձանին:    «Ես այստեղ եմ` լռությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված