26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2016-ին ԱԺ-ն ընդունել է 287 օրենք

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի  քննարկման  ընթացքում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը հայտարարեց՝   2016 թվականին Ազգային ժողովին պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրերի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473 հազար դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն դրամ 932 հազար դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, խորհրդարանում  ԱԺ աշխատակազմն իրականցարել է մի քանի հիմնական ծրագիր։

Կոմունալ ծառայությունների, գործողումների, ներկայացուցչական, տրանսպորտային ծախսերը կազմել են 1 մլրդ 164 մլն 1000 դրամ:

 

«Ազգային Ժողովը 2016-ին ունեցել է ֆինանսական որոշ խնդիրներ, որոնք լուծելու համար կատարվել են ներքին վերաբաշխումներ, ընդհանուր առմամբ, 181 մլն դրամի չափով», – ասաց նա:
 
Անդրադառնալով ԱԺ գործունեությանը՝ Արա Սաղաթելյանը նշեց՝ գումարվել է ԱԺ հերթական երկու նստաշրջան, չորս արտահերթ նստաշրջան և ութ արտահերթ նիստ, կազմակերպվել է 12 խորհրդարանական լսում: Ընդունվել է 287 օրենք, որից 19-ը նոր օրեններ  են, մյուսներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ընդունվել է 272 որոշում, վավերացվել է միջազգային 59 պայմանագիր։ 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ