Բյուջեի կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները կառուցողական են /տեսանյութ/
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ հավաստիացնելով՝ խորհրդարանում բյուջեի կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները բավական կառուցողական են:
«Երբ ընտրվում է նոր խորհրդարան, այն նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը քննարկում էր սեպտեմբերին, գարնանային վերջին նստաշրջանում ԱԺ-ն չէր աշխատում և սա առաջացնում էր խնդիրներ՝ հաջորդ տարվա բյուջեի ձևավորման հետ կապված: Իսկ երբ քննարկումները անցկացվում են հունիսին, կառավարությունը կարողանում է որոշակի ճշգրտումներ իրականացնել հաջորդ տարվա բյուջեի պլանավորման հարցերում: Կառավարությունը զրկվում էր հաջորդ տարվա բյուջեն լրամշակելու հնարավորությունից, իսկ հունիսին քննարկումն անցկացնելու պարագայում այդ հնարավորությունը գործադիր մարմնին տրվում է»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։