27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել

Եթե Թուրքիայի սահմանները նորից վտանգվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կարող է «Եփրատի վահան» գործողության նման ևս մեկ լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացնել: 

Ըստ թուրքական   «Ahaber» լրատվակայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում:

Էրդողանը հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ իրենք թույլ չեն տա , որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը պետություն ստեղծեն: Վերջինս կանխելու համար Թուրքիան նույնիսկ կարող է իր վերահսկողության տակ վերցնել սիրիական Մանբիչ և Ռաքքա քաղաքները:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ իրենք նախկինում պատրաստ էին Մանբիչ և Ռաքքա քաղաքներում օպերացիա իրականացնել, սակայն ԱՄՆ-ն համապատասխան օգնություն չհայտնեց թուրքական ուժերին:

Միջանկյալ նշենք, որ այժմ Մանբիչը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի , իսկ Ռաքքա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողութան տակ: 

Պաշտոնական Անկարան քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանի վերոնշյալ խոսքերը մեծ անհանգստություն են առաջացրել Մոսկվայում և Վաշինգտոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ