20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել

Եթե Թուրքիայի սահմանները նորից վտանգվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կարող է «Եփրատի վահան» գործողության նման ևս մեկ լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացնել:  Ըստ թուրքական   «Ahaber» լրատվակայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում: Էրդողանը հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ իրենք թույլ չեն տա , […]

Բյուջեի կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները կառուցողական են /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ հավաստիացնելով՝ խորհրդարանում բյուջեի  կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները բավական կառուցողական են:  «Երբ ընտրվում է նոր խորհրդարան, այն նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը քննարկում էր սեպտեմբերին, գարնանային վերջին նստաշրջանում ԱԺ-ն չէր […]

2018-ից հետո ո՞վ է լինելու վարչապետը․ ՀՀԿ-ում քննարկե՞լ են այս հարցը /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ ՀՀԿ-ական  պատգամավոր Գագիկ Մինասյանը  նշեց՝ նիստի ընթացքում  չի քննարկվել ՝  2018թ.-ից հետո ով պիտի լինի վարչապետը: «Բազմաթիվ օրակարգային խնդիրներ կան: Եթե մի քանի օր առաջ չափազանց կարևոր խնդիր էր կառավարության ծրագիրը, այսօր կարևոր խնդիր է 2016թ.-ի պետական բյուջեի հաշվետվությունը: Երբ մենք սկսենք ԱԺ աշնանային նստաշրջանը, չափազանց կարևոր խնդիր կլինի […]

Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակումը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, դիմակավորված, պատուհանի ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Շամիրամ […]

«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ […]

Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին: Հանրապետության […]

«Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դրական գնահատելով հայ-չեխական […]

«Երկիր ծիրանի»-ն դիմել է

Պարոն Վահե Նիկոյանին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի 1, Երևան, 0015, Հայաստանի Հանրապետություն Դիմում ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներառված 55-րդ հարցը վերաբերում  էր՝  «ներդրումային ծրագրերին հավանություն, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծին, որի հեղինակը և զեկուցողը Տարոն Մարգարյանն էր: Ըստ ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի […]

Ի՞նչ է ակնարկում «Հանրապետականը» «Ելքին»

Ազգային ժողովի « Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է, որ «Ելքը» կազմվել է գաղափարական հենքի վրա, և հենց դրանում է նրա ամրությունը: ««Ելքի» կազմաքանդվելու համար մեկ շահառուն «Հանրապետական» կուսակցությունն է, և հենց նրանց է դա ձեռնտու: Նույն խորհրդարանում մենք տեսնում ենք, թե հիմնական գործող անձինք ովքեր են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով ԱԺ վերջին […]

Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Այս մասին Ստրասբուրգից «Արմենպրես»-ին հաղորդեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Ընդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված