29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետի փեսան՝ անցանկալի. Ժամանակ

Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապե­տյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է: Թերթի տեղեկություն­ներով՝ նրա ոլորտային այս տեղա­փոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություննե­րով:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայ­տարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դո­լարի ներուժի մասին: Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հա­րությունյանը պաշտոնապես հա­մակարգելուց զատ, սեփական բիզնես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Ամերի­կյան կողմն ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներ­գետիկայի այդ ճյուղը համակարգե­լու անցանկալիությունը: Ի դեպ, Հայկ Հարությունյանն այսօր մեկնում է Ծաղկաձոր արևային էներգետի­կայի կայանի բացմանը ներկա լինելու համար: Հավանաբար դա այդ ոլորտում նրա վերջին այցը լինի : 

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ