Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում կոնգրեսական հետաքննություն իրականացնել
Սեպտեմբերի 16-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նամակէ ուղարկել Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների ու Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտության անհարկի ազդեցության հետ կապված, մասնավորապես հաշվի առնելով §Ադրբեջանական լվացքատունը¦ բացահայտող վերջին զեկույցը:
Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Թրեյ Գաուդիին և ամենաբարձրաստիճան անդամ Էլայջա Քամմինգզին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա) հղված նամակում Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են. §Սույն նամակով ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ լուրջ մտահոգություններ ունենք կապված Արևմտյան արժեքներն ու հաստատությունները նսեմացնելու Ադրբեջանի փորձերի, և ամենավերջին բացահայտումների հետ այն մասին, որ վերջինս §գաղտնի 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ստվերային դրամական միջոցներ է օգտագործել¦ Եվրոպայում, ինչպես հաղորդվել է ս.թ. սեպտեմբերի 5-ի BBC պարբերականի մի հոդվածում:
Մեքենայությունն անվանվել է «ադրբեջանական լվացքատուն», քանի որ դրա միջով անցած մեծ գումարները մի շարք ֆիկտիվ ընկերությունների (shell company) կողմից լվացված փողեր են եղել: «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) կողմից հրապարակված Ադրբեջանական լվացքատան վերաբերյալ հետաքննության տվյալներով «2012-ից 2014 թթ., նույնիսկ երբ Ադրբեջանի կառավարությունը ակտիվիստների և լրագրողների էր մասսայականորեն ձերբակալում, երկրի իշխող վերնախավի անդամները ստվերային դրամական միջոցներ էին օգտագործում՝ եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու, փողեր լվանալու և այլ կերպ իրենց օգտվելու համար»:
«Չպետք է աչք փակենք Ամերիկյան ժողովրդավարության վրա Ադրբեջանի` սահմաններն անցնող և կոռումպացված ազդեցությանը: Կոնգրեսը տեղյակ է այն պատճառներին, թե ինչու է Ալիևի ինքնավարությունը փորձում արդարացնել մարդու իրավունքների հետ կապված իր երկրի մասին արձանագրությունները, լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ վերացնելով քրիստոնյա հայ բնակչությունը և դեմ դուրս գալով Միացյալ Նահանգների արժեքներին: 2016թ. ապրիլին Ադրբեջանի աննախադեպ հարձակումները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով անդամախեղումների և հայերի գլխատման դեպքերը անհետևանք մնացին, ինքնին խոսուն են: Վերջին բացահայտումները միայն հաստատում են, որ խոշոր գումարներ են ծախսվում՝ կաշառելու պաշտոնյաներին, որպեսզի նրանք չգործեն այնպես, ինչպես ընտրազանգվածներն են ակնկալում», – նշել են Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը:
Համագումարի համանախագահները եզրափակել են. «Չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանը, քվեարկելով ձայների 578 կողմ, 9 դեմ և 68 ձեռնպահ հարաբերակցությամբ, դատապարտեց որոշում կայացնողների վրա անօրինական միջոցներով ազդելու Ադրբեջանի փորձերը և լիազորեց ավելի խորը հետաքննություն իրականացնել վերջինիս վարքագծի վերաբերյալ: Ձեր համապատասխան հանձնաժողովներին կոչ ենք անում առնվազն հաշվի առնել այս նոր բացահայտումները ձեր ընթացիկ հետազոտություններում»:
Այս տարի Ներկայացուցիչների պալատին և Սենատին հղված նախորդ նամակներումՀամագումարը ընգդծել էր, որ «պետք է ապահովենք, որ Ադրբեջանի համատարած կոռուպցիոն գործունեությունը չվարկաբեկի ամերիկյան քաղաքականությունը և նպատակները»: