01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սարգսյան- Ալիեւ հանդիպման վերաբերյալ որեւէ կոնկրետ բան չկա այս պահին. Նալբանդյան

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռեւս որեւէ կոնկրետ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարը նշել է, որ այժմ հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում լինելու է արտգործնախարարների միջեւ հանդիպում: «Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք մենք բազմիցս ասել […]

Կառավարությունում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացաման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացման ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, անդրադարձել որոշ խնդիրների ու ներկայացրել դրանց լուծման տարբերակներ:    Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և հանձնարարել լրացուցիչ քննարկել բաց մնացած բոլոր հարցերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ: 

Կարեն Քոչարյանը` վարչապետին

«Մի քանի ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետներին ուղարկեց ամերիկյան համալսարան վերապատրաստման: Խոսքս ուղղում եմ վարչապետին: Հարգելի պարոն Կարապետյան Երբ նայում եմ մեր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի մեծ մասի դեմքին, լսում եմ նրանց արտահայտած <<մտքերը>> և հետևում նրանց գործունեությանը պարզ է դառնում, որ նրանց մեծ մասին ոչ թե պետք է ուղարկել ամերիկյան համալսարան վերապատրաստման, այլ իրենց […]

Սերժ Սարգսյանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նախագահի երդման պաշտոնական արարողությանը /ֆոտո/

Աշխատանքային այցով այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների:

Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:                 Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում […]

Սերժ Սարգսյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ, գրում է irna.ir-ը։ Նշվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր, Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 […]

Ամերիկյան պատժամիջոցները կարող են անուղղակի վնասել Հայաստանին /տեսանյութ/

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա. «Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի […]

Հայատյաց գործիչը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:  Ըստ թուրքական «Gazeteduvar»  լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan»  կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը,  թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում։ Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի […]

Մեջլիսում հայկական հարցը միշտ տաբու է եղել․ Գարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ: «Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը […]

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի եւ հարգանքի տուրք մատուցել 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության շուրջ 12 հազար անմեղ եզդի զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել հուշակոթողին, այնուհետեւ այցելել են եզդիական տաճար: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված