13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սիրիայի քրդերը կհարձակվեն Թուրքիայի վրա, եթե վերջինս ներխուժի Իրաք

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD)  առաջնորդ Սալիհ Մուսլիմը զգուշացրել է Թուրքիային, որ եթե վերջինս ներխուժի հյուսիսային Իրաք, ապա իրենք ի պատասխան դրան կհարձակվեն թուրքական կողմի վրա:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ Մուսլիմը այդ մասին հայտնել է քրդական «Şarku’l Avsat»  թերթի հետ զրույցում:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան PYD-ին և վերջինիս ռազմական թև հանդիսացող YPG-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Մուսլիմը նշելով, որ  թեև իրենք տարաձայնություններ ունեն Բարզանիի «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) հետ, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից իրենք պատրաստ են պաշտպանել քուրդ ժողովրդին:

Միաժամանակ PYD-ի համանախագահ Հադիյե Յուսուֆը թեմայի հետ կապված Twitter-ի իր էջում գրառում էր արել:  Յուսուֆը նշել է, որ իրաքյան Քուրդիստանի նկատմամբ Թուրքիան պատժամիջոցներ կիրառելու դեպքում, իրենք Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների դռները մինչև վերջ բաց կպահեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ