12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրանտի համար, արդարության համար

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը. այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։ Դատարանի դիմաց հավաքված Դինքի ընկերներից Բյուլենթ Այդընը, ելույթ ունենալով  խմբի անունից, նշել է. «Այս դատական գործը սկսվել է 10 տարի առաջ՝ 2007թ.-ի հուլիսի 2-ին։ Բայց դեռ հանցագործության իրական մեղավորները արդարության […]

«Մեկ էլ միջնադարում էին հայ ժողովրդին նման հոգատար խորհուրդներ տալիս»

Ելք-ի ողջ աբսուրդն այն է, որ նրանք մի կողմից չեն դադարում կրկնել, թե «122.000 մարդ կողմ ա քվեարկել իրենց կողմից ներկայացված իշխանափախության ճանապարհային քարտեզին», իսկ մյուս կողմից՝ այդ միտքը տրամաբանորեն փորձում են զուգորդել նախկինում իրենց կողմից բազմիցս հնչեցված այն մտքի հետ, թե «քանի դեռ կոնկրետ-հստակ իշխանափոխության պլան չկա, փողոց դուրս գալը անիմաստ ա»: Նախ, հարգելիներս, […]

« Իրեն դիտում են, որպես Մովսես մարգարե…»/տեսանյութ/

«Հայաստանում ամենամեծ ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն է, որպես օգտավետ, որպես վստահելի, որպես առաջադեմ »,-լրագրողների հետ զրույցում հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ վարչապետին մի քիչ մոտ է Սերժ Սարգսյանի ռեյտինգը, հետո արդեն Նիկոլ Փաշինյան և Գագիկ Ծառուկյանը: «Վարչապետը 10 անգամ գերազանցում է նշված մարդկանց ռեյտինգին: Մարդիկ իրեն դիտում են, որպես Մովսեսի…»,-նշեց Ադիբեկյանը: […]

2016-ին Գեղարքունիքի մարզին հատկացվել է 8.483 մլրդ դրամ

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց՝ իրենց մարզին  հատկացված միջոցները կազմում են 8.483 մլրդ դրամ:   Մարզպետ Կարեն Բոթոյանը շեշտեց՝  պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 123 մլն դրամ, իսկ բյուջեին հետ է վերադարձվել 136 մլն դրամ:    

2016-ին որքա՞ն գումար է հատկացվել Տավուշի մարզին

2016 թվականին  Տավուշի մարզին  հատկացվել է  5 մլրդ 225 մլն դրամ, որից 21.4 մլնը՝ կառավորության պահուստային ֆոնդից։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց   Տավուշի  մարզպետ Հովիկ Աբովյանը:   Վերջինս շեշտեց՝ տեղական ծրագրերի համար տրամադրվել է 139 մլն դրամ, սահմանմերձ համայնքերին պետական աջակցություն ծրագրով 24 սահմանամերձ համայնքներին ցուցաբերվել է 477.5 մլն դրամ:   […]

Սահմանափակում գործող նախագահ Բակո Սահակյանը չունի. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում տեսակետը, թե եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը համաձայնի մինչև 2020 թվականը մնալ նախագահի պաշտոնում, ապա սա լուրջ հարված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանը։ «Իհարկե չեմ կիսում այդ մտահոգությունները և տեղյակ էլ չեմ, թե այդ մտահոգություններն ում մոտ են, միգուցե մասնավոր կարծիք է, մասնավոր մտահոգություններն են։ Արցախի Հանրապետությունն անկախ […]

Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորուման համար պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության  ներքո  գտնվող 159 հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրերի համար պետբյուջեից տրամադրվել է 15 մլրդ 673 մլն 697 հազար դրամ։ Այս մասին ԱԺ-ում  2016 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում նշեց փոխքաղաքապետ  Կամո Արեյանը: Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորուման համար  պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ: «Դա  վերաբերում էր Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելային համակրգի կարգաբերմանը, որի […]

Ծառուկյանի փեսան` բանակում չծառայելուց

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը պնդում է՝  բանակում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել։  «Օրենքով սահմանված կարգով ազատվել եմ․ հետաքննություն դրե՛ք, պարզեք», – ասաց մարզպետը՝  Գուլոյանը։ Նշենք, որ Կարապետ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է: Հիշեցնենք՝ օրերս   Factor.am-ը հրապարակեց մի  հոդված, որում նշված է, թե որ պաշտոնյաների զավակները չեն ծառայել  բանակում։ 

«Ես պաշտոնիցս կառչած չեմ»

«Նարցիսիզմով չեմ տառապում եւ պաշտոնիցս կառչած չեմ։  Եթե տեսնեմ, որ ժամանակն է՝ այս պաշտոնը զբաղեցնեն երիտասարդ մասնագետները, նրանց ճանապարհին չեմ կանգնի», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց   փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Հիշեցնենք՝ վերջինս այս պաշտոնը պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է համարի, որ կատարում է ամենակարեւոր եւ պատասխանատու աշխատանքը, որպեսզի […]

Ինչո՞ւ Լոքյանի որդին բանակում չի ծառայել

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար  Դավիթ Լոքյանը պնդում է, որ որդին՝ Սերգեյ Լոքյանը առողջական խնդիրների պատճառով բանակում չի ծառայել։   Այս մասին վերջինս նշեվ ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցի ընթացքում։  Լրագրողների հարցին՝ արդյո՞ք  Լոքյանի  տղան ալերգիա ունի, ինչի մասին հայտարարել է,  նախարարը նշեց՝ այո՛, պնդելով, որ տղան հիվանդությունը փոքր ժամանակից ունեցել է, եւ մինչեւ հիմա ալերգիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի