02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկին վարչապետը պնդում է ՝ Հայաստանը միջուկային զենք ունի. Հայկական Ժամանակ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում: Ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել […]

ԱԺ-ում «չորով» են դրել գեներալին էլ. Հրապարակ

ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլեւ` աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու […]

Ճակատագրական. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը մտադրված է նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ իր ձեռքում պահել իշխանական լծակները: Սակայն օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ: […]

Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից: Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել: Մակրոնը նշել […]

Իրենց PR են անում, իշխանությունները շատ շնորհակալ են. Սարգսյանը՝ «Ելքից» (տեսանյութ)

«Առաջին անգամն է, որ ընտրություններից հետո բողոքը կար, բայց բողոքը մնաց տանը՝ խոհանոցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ինչպես ամեն աշնանը, հիմա էլ արդյոք քաղաքական ակտիվացում ու զարգացումներ սպասենք, թե ոչ, և թե ինչու քաղաքական օրակարգ չկա: «Ցավոք սրտի, հանրության մի մասին, որին գնեցին, իրենց […]

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ 

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5—րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ […]

Միայն եթե ֆորսմաժորներ չլինեն… (տեսանյութ)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, սակայն հավանականությունը, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի, մեծ է: «Պայմանագիրը պատրաստ է, քաղաքական խնդիրներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց, որ ամենայն հավանականությամբ ստորագրումը կլինի, եթե, իհարկե, ֆորսմաժորներ չլինեն: Վերլուծաբան Թևան Պողոսյանն էլ գտնում է, որ եթե փաստաթուղթը […]

«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել մրցունակ եւ գլոբալ պետություն է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Անդրադառնալով Սփյուռքի հետ կապված պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական գործընթացները, […]

Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:  Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող շուրջ 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի