20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ են հայ պաշտոնյաները նվիրում ամերիկացի պաշտոնյաներին

Երեկ անդրադարձել էի, թե ինչ են ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին։ Դրանք գերազանցապես սև խավիարի տարաներ են, թանկարժեք գորգեր և պերճանքի առարկաներ։ Հանուն արդարության անդրադառնում եմ նաև նրան, թե ինչ են հայ պաշտոնյաները նվիրում։ Իհարկե, ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետևյալ պատկերը։

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։ 
Այսպես՝ 2012թ․ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Մշո ճառընտիր» գիրքը։
2013թ․ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Ուիլյամ Սարոյանի գիրքը։ 
Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին նվիրել է «Հայկական մանրանկարչությունը» գիրքը։
Նույն թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ իր գործընկերոջը նվիրել է երաժշտական հավաքածու՝ ձայնասկավառակ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Ժանսեմ» և «Արևմտյան մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին 1988-1990թթ․» գրքերը։
Ամենաթանկ նվերը, որ մինչ այս պահը գտել եմ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է դեսպան Հեֆերնին, որն արժեցել է 5000 դոլար։ Դա Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող կտավն է, որը Հեֆերնը փոխանցել է համապատասխան լիազոր մարմնին։

Սա, բնականաբար, ամբողջական ցանկը չէ և շարունակելի է։

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ