Թուրքիայի առաջին պատժամիջոցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրիի հետ:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցից հետո Յըլդըրըմը, լրագրողներին հայտնել է այն պատժամիջոցի մասին, որը իրանական կողմը ցանկացել է Անկարան կիրառ իրաքյան Քուրդիստանի նկատմամբ:
Ըստ այդմ՝ Բարզանիի՝ «Քուդիստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) պատվիրակության մուտքը Թուրքիա կարգելվի:
«Այդ հարցի վերաբերյալ հստակ քայլեր են արվելու: Այս պահին KDP-ի Թուրքիայի գրասենյակի պաշտոնյան Հյուսային Իրաքում է: Իրաքի խորհրդարանի ընդունած որոշման շրջանակներում, ինչպես նաև անցակետերի և օդանավակայանների վերաբերյալ որոշումից հետո այսուհետև Թուրքիայն բանակցելու է Բաղդադի հետ: Դա վերաբերում է նաև նավթի արտահանմանը »,-ասել է Թուրքիայի վարչապետը: