«Պետք չի զարմանալ, որ Հայաստանում տեղի են ունենալու ՀԱՊԿ-ի զորավարժություններ»
Հոկտեմբերին ՀԱՊԿ-ի կոմղից Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները Հայաստանի համար անսպասելի չեն եղել, և զարմանալի կլիներ, եթե դրանք չլինեին. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, ՀՀ-ի նախագահության ժամանակ է ընդունվել ՀԱՊԿ-ի ռազամավարությունը»,-ասաց Է. Շարմազանովը: Նա նշեց, որ սա նախապես պլանավորած զորավարժություն է եղել , որոնք եղել են և նախկինում, և այսօր, և ապագայում էլ լինելու:
«ՀՀ-ն իր ռազմաքաղաքական առաջնահերթություն է հռչակել ՀԱՊԿ-ի անդամակցումն ու խորացումն այդ դաշինքում, և դրանք, բնականաբար, նախօրոք պլանավորած զրովարժություններ են եղել: Մենք ՀԱՊԿ-ի ակտիվ ներկայացուցիչ ենք, և պետք չի զարմանալ, որ Հայաստանում տեղի են ունենալու ՀԱՊԿ-ի զորավարժություններ, կարելի էր զարմանալ, երբ որ տեղի չունենային»,-ասաց Է. Շարմազանովը: