29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարդան Ղուկասյանը տան վարձն է ուզում. Ժողովուրդ

«Ծառուկյան» խմբակցության պատ­գամավոր, Գյումրու նախկին քաղաքա­պետ Վարդան Ղուկասյանը դիմել է Աժ ղեկավարությանը, որպեսզի Աժ-ն փոխհատուցի Երեւանում վարձակալած իր բնակարանի գումարը։ Այս մասին Վ. Ղուկասյանը հայտնել է, որ օրենքը դա թույլ է տալիս։ «Ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»։

Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երեւան գնալ-գալը բարդ է, Ղուկասյանը պատասխանել է. «Դա ո՞ւմ գործն է, ին­չո՞ւ եք իմ անձնականից հարցնում։ Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կա­րո՞ղ ես մի բանով օգնել»։ Իսկ այն հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն արձագանքել է. «Չէ, ցավոք սրտի։ Ես օլիգարխ չեմ»։ Ի դեպ, օրենքը թույլ է տալիս, որ Աժ բյուջեից փոխհատուցեն պատգամավորի վարձակալած բնակարանի համար, գումարը չպետք է գերազանցի 100.000 դրամը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ