24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ու նախագահը խորհուրդների կարիք չունեն. պատգամավոր

«Հանրային խորհրդի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը դեռևս քննարկվում է խորհրդարանում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոև Գևորգ Պետրոսյանը նշեց, որ պետք է մարմինին այնպիսի լիազորություններ տան, որ այդ կառույցը չընկալվի որպես պարապների միություն: «Մենք դեմ չենք այդ կառույցն ունենալուն»,-ասաց նա: Նույն դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը համամիտ չէ, որ խորհուրդը չի գործում: […]

Հեղաշրջում անելո՞ւց եք վախենում. ընդդիմությունն՝ իշխանությանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով նախագահին զրկում են իր լիազորություններից: «Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահն է որոշում կայացնելու»,-խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց նա: Ըստ պատգամավորի՝ նման կերպ Սահմանադրությունը խախտվում է: «Եկեք, միանգամից այս ինտիտուտը հանենք: Ինչի՞ց եք վախենում, որ նախագահը մեծ լիզորություններ ունենալով՝ մեծ քաղաքական […]

Երբեմն ես մտածում եմ՝ է՞ս ինչ դառան մեր ժամանակները. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համաձայն չէ գործընկերների հետ, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն: «Եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ավեի լավ է իր առաջարկած տարբերակը, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ։ Բայց ես ուսումնասիրություններ իրականացրել եմ ու չեմ կարծում, որ դրանում նոր բան կա։ Մտածում եմ հետևյալը՝ ընդդիմադիր են, պիտի որոշակի ընդդիմադիր խնդիրներ արծարծեն»,- […]

Շատ լուրջ է

Կառավարության այսօրվա նիստը ՀՀ  վարչապետ Կարանե Կարապետյանը սկսեց ավանդական հանձնարարականներով: Վարչապետը  անդրադարձավ ոռոգելի և չօգտագործված հողատարածքների խնդրին՝ նշելով, որ միայն Արարատյան դաշտավայրում կա 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք, որոնք հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդությունը նման հողերի արդյունավետ օգտագործման համար լիրաժեք օրենսդրական դաշտ չի ապահովում.  «Հաշվի առնելով վերագրյալը հանձնարարում եմ ՏԿԶ […]

Նախագահից իր լիազորությունները վերցվում են, տրվում վարչապետին. Մարուքյան

Ազգային ժողովը քննարկում է «Ներման մասին ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ այդմ՝ վարչապետը կարող է ներում շնորհելու համար նախագահի կառույցին միջնորդություն ներկայացնել:  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ներումը շնորհելու իրավունքն այս կերպ նախագահից վերցվում է, տրվում է վարչապետին: Նաև նկատեց, որ պիտի հանրային հնչեղություն ունենա այն, թե ով և ինչի համար […]

Անկայուն Իրանը վտանգավոր է Ղարաբաղի համար. 168 Ժամ

«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ […]

«Ելքի» հեղինակած նախագիծն ընդունվեց միաձայն

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: Նախագծի հեղինակը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն է: «Ավտոմոբիլային տրանսպորտի և վարչական իրավունքի վերաբերյալ» օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 11 դեմ և 25 ձեռնպահ ձայներով: «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերականացնելու նախագիծը ևս ընդունվեց 99 […]

Գժության համաճարակ. Ժամանակ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանները Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ կարելի է համարել ծրագրային: Եթե նրա ասածները կարճ ձևակերպենք՝ կստացվի այսպես. Հայաստանը աշխարհի ամենաարագ և դինամիկ զարգացող երկիրն է, տարածաշրջանում որևէ երկիր չի կարող աճի տեմպերով համեմատվել մեզ հետ, իսկ գնաճը այնքան աննշան է, որ երկրի բնակչությունը նույնիսկ տեղյակ էլ չի դրա մասին: Մեկ […]

Սերժ Սարգսյանի հրաշքը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է, հայտարարում է Ծառուկյան դաշինքի պատգաավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելո մականվամբ հայտնի, կողմ լինելով Սարգսյանի վարչապետությանը: Մանուկյանն արտահայտում է ամբողջ խմբակցության, ԲՀԿ տեսակետը, թե՞ ոչ: Այդ հարցը թերևս հռետորական է, հաշվի առնելով այն, որ խոշոր հաշվով ներկայումս բավական հարաբերական է նաև թե ԲՀԿ, թե Ծառուկյան խմբակցություն ասվածը որպես ամբողջական քաղաքական սուբյեկտ, […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները: Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի