04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կուզենամ՝ անթերի ղեկավար տեսնեմ. Տաճատ Վարդապետյանը՝ ապագա վարչապետից

 «Եթե իմ գնահատականով է, որ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ՝ անթերի ղեկավար տեսնեմ: ՀՀԿ-ն շատ մոտ ապագայում համապատասխան որոշում կկայացնի, և բոլորիս պարզ կլինի։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։

Հիշեցնենք, որ նա փոխարինել է Հրայր Թովմասյանին:

Պատգամավորն անդրադարձավ նաև երկրում տիրող իրավիճակին, մասնավորապես նկատեց, որ սոցիալական լարվածություն կարող է  ցանկացած երկրում էլ լինել։ «Մենք երկու տասնամյակից ավելի շրջափակման մեջ ենք: Առանձնապես աչքի չենք ընկնում օգտակար հանածոներով», – նկատեց նա։ Դիտարկմանը, թե արդյոք կրկին պատգամավորի մանդատ ստանձնելը չի խանգարի, որպեսզի ինքը զբաղվի բանաստեղծություն գրելով, Վարդապետյանն ասաց. «Ես այս պահին ձեռնպահ եմ մնում բանաստեղծություն արտաբերել, որովհետև այլևս նպատակամղված եմ քաղաքական գործունեության և պատրաստվում եմ օրենսդիր մարմնում աշխատանքին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ