13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ոչ մեկն էլ չի հաղթելու այդ պատերազմում» /տեսանյութ/

Օրերս ՌԴ նախագահը նոր զինատեսակի մասին խոսեց՝ ԱՄՆ-ից ցույց տալով, որ պատժամիջոցները չեն կարող թուլացնել ՌԴ-ին։ Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ակնթարթային միջուկային հարված կհասցնի, եթե իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ էլ պետության հիմքերին սպառնացող զանգվածային խոցման այլ զենք կիրառվի

Անդրադառնալով այս թեմային՝ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց․ «Որքան խստանան Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, այնքան Ռուսաստանն ավելի շուտ ոտքի կկանգնի»։

Բանախոսն ընդգծեց՝ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել էր, որ իրենք պատերազմ չեն ցանկանում, անկախ նրանից, որ տարբեր կողմերից հրահրում են:
«Եթե լինի այս պատերազմը, երկրագունդը կվերանա․․․ Ոչ մեկն է; չի հաղթելու այդ պատերազմում: Եվ այս զենքը, որն ունի Ռուսաստանը, Փառք Աաստծո, կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմը», – ասաց բանախոսը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ