20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Օրենսդիրն ու գործադիրը տարբեր են. նախարարը՝ փակ նիստերից

«Կառավարություն կառուցվածքի» մասին օրենքում փոփոխություններ լրացումների կատարելու մասին քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեց անդրադառնալ, թե ինչ հիմնավորմամբ են որոշել, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն վարչապետի ցանկության դեպքում։

Պատգամավորը հորդորեց չասել արդեն ծեծված պատճառաբանությունը, թե ա ժողովրդավարությունից է բխում և բանավեճ ապահովելու միտում ունի« «Նույն տրամաբանությամբ ԱԺ նիստերը կարող ենք փակել», – ասաց նա։

Նախարարն արձագանքեց՝ նախ էական տարբերություն կա օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև, քանի որ օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է:

Ամեն դեպքում, նախարարը  կրկնեց, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ