13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քանի նախարար է լինելու նոր կառավարությունում, քանի փոխվարչապետ. մանրամասներ

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են լինելու:  Նոր կարգով՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարներից։

Վարչապետը կարող է զրկվել իր լիազորություններից, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։

Հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություներին և վարչապետին ենթակա մարմինների շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարագի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ