24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ալիևի պոպուլիստական հայտարարությունը դուրս է խելամտության սահմաններից»

Փետրվարի  5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրամանագիր  ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի վաղ   Ադրբեջանի  իշխանությունները հայտարարել էին, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին   2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Բայց, արի ու տես, Ալիևը որոշել է փոխել ընտրությունների օրը։ Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ  նախատեսվում է ՝  նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին […]

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ցուցակով կփորձեն ճնշել»

 «Այս ցուցակում հայտնվելը չի ենթադրում կոնկրետ ու անմիջական գործողություն, չի նշանակում, որ նրանց ունեցվածքը սառեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության Կրեմլյան ցանկումն հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանի և Դանիլ Խաչատուրովի ընդգրկվելուն: Ըստ Բադալյանի՝ այս պահին  սա ավելի շատ հոգեբանական, քան իրավական ազդեցություն ունեցող գործունեություն է: Միաժամանակ նա նկատեց, որ հետագայում […]

Վանոն իսպառ անհետացել է. Հրապարակ

Գրող, հրապարակախոս, 90-ականների հայտնի գործիչ, ներքին գործերի նախարար, ապա Երևանի քաղաքապետ, վերջում մեղադրյալ Վանո Սիրադեղյանը երկրից անհետա­ցել է 2000 թվականին: Այդ օրվանից նրա նկատմամբ միջա­զգային հետախուզում է հայտարարվել 9 ծանր մեղադրանք­ներով: Ու մինչ այժմ Հայաստանի իրավապահ մարմիններն ու միջազգային հետախուզողները նրան փնտրում են, չեն գտնում: Մենք պարզել էինք, որ Վանո Սիրադեղյանը չկա ոստիկանության կայքի հետախուզվողների ցանկում, նրա […]

Ռիսկային է՝ Սերժ Սարգսյանը ապահովագրվում է. Ժամանակ

Անվտանգության խորհուրդը, նոր Սահմանադրությամբ և ԱԽ մասին նոր օրենքով, որը դեռ նախագիծ է, դե ֆակտո վերածվում է լոկալ կառավարության կամ, այսպես ասած, պաշտպանական կառավարության, որտեղ գերակայում են ուժային, անվտանգության, պաշտպանական ոլորտի գործառույթ իրականացնող բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ և մշակում պաշտպանական քաղաքականությունը: Այդ քաղաքականության առնչությամբ որոշումները պետք է կատարի կառավարությունը: ԱԽ-ն կարող է կայացնել այլ որոշումներ […]

Մանրամասներ թուրք նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ: «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը: Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, […]

«Հայաստանը կամուրջ է, ոչ թե բաժանարար գիծ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա: ՀՀ ԱԺ նախագահը, […]

Ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն այսօր չենք տեսնում. Շարմազանով

«Մենք հարգանքով ենք վերաբերվում և «Ելք»-ի, և «Ծառուկյան» դաշինքի, և մեր կոալիցիոն գործընկերոջ քաղաքական բոլոր կարծիքները, բայց կոնկրետ համամասնական բաց ցուցակների հետ կապված կարող ենք նշել, որ, այսպես ասած, ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են: Բացի այդ կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերում ունենալ նույն կարծիքը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, […]

Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել  բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի […]

Միգուցե ընդդիմադիրները կողմ են լինում Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՀՀԿ

«Դեռ Արմեն Սարգսյանը չի որոշել՝ ինքն առաջադրվում է, թե չէ, որ «Հանրապետականն» էլ բանակցությունների վարի կամ չվարի»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ը բանակցություններ վարում է, որպեսզի նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի օգտին, ում առաջարկում է «Հանրապետականը»: Շարմազանովը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի