14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները դեմ էին

Խորհրդարանում քվեարկության դրվեց «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու հարցը: Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ դեմ են այս օրենքին: «Որովհետև այդ միավորմանը տրվել է նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն: Կարծում ենք՝ այդ խնդիրը հնարավոր է լուծել համատեղ իրավական նորմատիվ ակտ ընդունելու եղանակով, ոչ թե Սահմանադրության չնախատեսված ՏԻՄ ղեկավարելու չլիազորված մարմինին տրամադրելով նման լիազորություն»:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք էլ են դեմ լինելու: «Որովհետև ժողովրդի քվեն ստացած և քվեարկությամբ ձևավորված ավագանին չի կարող վերապատվիրակել իր իրավունքները մեկ այլ օղակի, որը չի ձևավորվում նորից քվեարկության միջոցով: Այս հարցը բաց մնաց»:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների 60 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ