24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն անում են այն, ինչ ուզում են․ Բորիս Նավասարդյան /տեսանյութ/

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է ՝ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելն անթույկլատրելի է։ Իսկ եթե իշխանության ներկայացուցիչները որպես օրինակ՝ նշում են մի քանի երկիր՝ ասելով՝ այդ երկրներում ևս նիստերը դռնփակ են անցկացվում, ապա պետք է հիշել՝ տվյալ երկրներում ինֆորմացիա ստանալու այլ տեխնոլոգիաներ են մշակված, որոնք մեր երկրում չկան։ Հիշեցնենք՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության […]

Էտ ո՞վ ա ասում, էլի ստից լուրեր են. Սամվել Ալեքսանյան

<<Էս երկրում որևէ մարդ, որ կարան 5-10 աշխատատեղ բացի, խի՞ չանի>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա կրկին հերքեց լուրերը, թե ինքը բիզնես ունի, մոնոպոլ դիրքեր է զբաղեցնում, հերքեց նաև լուրերը, թե <<Երևան Սիթիում>> անչափահաս աշխատողներ կան, և որ աշխատողներն առանց հանգստի են աշխատում: Հարցին, թե ասում են, որ […]

«Ելք»-ի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ մեկնարկել է (ֆոտո)

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը քիչ առաջ ժամանեց խորհրդարան, որտեղ հանդիպելու է «Ելք» խմբակցության հետ։ Հնարավոր է, որ նա այսօր հանդիպի նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Ծառուկյան» դաշիքնի հետ:

Էրդողանի հովանավորությամբ Աֆրինում թալան է (տեսանյութ)

Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները: Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են […]

Սենց խելոք ղեկավար չենք կարող ճարել. գեներալը բացում է փակագծերը

«Ղալաթ կանի, կգա Ալիևը: Միշտ էլ ասել է, որ գալու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրեն Սարոյանը՝ խոսելով Ադրբեջանի  նախագահի հայտարարությունների մասին, թե Երևանում թեյ են խմելու: Սարոյանը նշեց, որ թուրքի հետ բանակցություններ անել հնարավոր չէ: «Թուրքը մնում է թուրք, Սերժ Սարգսյանն էլ է այդպես ասում»: Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, […]

Արմեն Սարգսյանը՝ Հանրային խորհրդում

Հանրային խորհուրդը ս.թ. փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն  է հայտնել Արմեն Սարգսյանին խորհրդի հետ հանդիպումը նախաձեռնելու համար և ներկայացրել նախ կառույցի գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն: Անդրադառնալով Արմեն […]

Իլհամ Ալիևը կրկին հիշել է Երևանի և Սյունիքի մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ բաբան Բաքվում այսօր կայացած հարազատ “Յենի Ազերբայջան” կուսակցության VI համագումարում կրկին հիշել է Ադրբեջանի “պատմական” հողերի մասին… “Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին…Դա պետք է լինի մեր ապագա գործունեության ուղղությունը,ինչպես և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ…Մեր պատմական հողերն […]

Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը. ԱԺ նախագահ

Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը խորհրդարանում դրվեց քվեարկության: Վարման կարգով խոսելով Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ սրանով և մի քանի այլ փոփոխություններով երկիրը, իշխանությունները գնում են սուպերվարչապետական համակարգի: Ըստ նրա՝ անթույլատրելի է, որ կարևոր գործընթացներից դուրս են մնում ԱԺ նախագահը, հանրապետության նախագահը:  Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ […]

ՀՀԿ-ից չհերքեցին, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ. Փաշինյան

Ազգային ժողովն այսօր շարունակումէ  արտահերթ նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեց Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն առաջադրելու է որպես վարչապետ, և օրենքի այս փոփոխությունն էլ այդ նպատակով է արվում:  Նա հավելեց, որ ՀՀԿ-ից չեն հերքել, որ Սերժ Սարգսյանն է  […]

Վարչապետը պիտի հաղթի նախագահին. Հրապարակ

ՀՀԿ-ում այն կարծիքին են, որ խորհրդարանում ապագա վարչապետը պետք է ընտրվի ավելի «շենշող» ձայներով, քան նախագահը: «Նախագահն առաջին փուլում ընտրվում է ¾ , ասել է` 79 ձայնով, Սահմանադրության 149-րդ հոդվածն էլ ամրագրում է, որ վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ասել է թե` 53 ձայնով»,- ասաց ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի