Ունենք բավականին լավ հիմքեր, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ. Կարեն Կարապետյանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: «Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման […]





































