16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե կա Վազգեն Սարգսյանի անունով երկու փողոց, մեկը Վիլսոնի անունով կարելի է կոչել. Փոստանջյան

«Դեռ մի տարին չի լրացել՝ մեր մուտքը քաղաքապետարանում տոնելու, բայց այս ընթացքում ինչ մենք մեզ պատվիրակել էինք ՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքն աղբից մաքրել, մենք իրացնում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ քաղաքապետարանը պետք է բաց լինի քաղաքացիների առջև, ու նրանք պետք է տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում: Ըստ Փոստանջյանի՝ սխալ է քաղաքապետարանի որոշումը, թե պետք է արգելել լրատվամիջոցների մուտքն այնտեղ: «Ձեր՝ լրագրողների իրավունքների ոտնահարումը ոտնահարում է ամբողջ ժողովրդավարության համակարգին: Արգելելը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին և Գոռ Վարդանյանի պայվածքին ու տված հարցազրույցին, թե ինքը հակաահաբեկչական գործողություն է արել, ոչ թե հրել,գցել «Երկիր ծիրանիի» կանանց, ապա Փոստանջյանն ասաց. «Ես չգիտեմ, թե նա որ ոլորտի մասնագետն է, բայց եթե նույնիսկ այդպիսի ունակություններ ունի, նա կարող էր դրանք կիրառել, եթե ի պաշտոնե լիազորված լիներ: Նրան  կողմից մարդուն առևանգելը, դահլիճից հեռացնելը, շպրտելը նրանց գետնին որևէ կերպ նրա լիազորությունների մեջ չի մտնում, քրեորեն հետապնդելի արարք է ու պետք է ստանա իր գնահատականը»:

Անդրադառնալով փողոցների անվանակոչությանը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց խմբակցությունը երկու առաջարկ է ներկայացրել՝ Վիլսոնի հոշարձանի տեղադրման և նրա անունով փողոցի անվանակոչմանը, և երկրորդը՝ մարտի մեկի զոհերի հիշատակման՝ ընդդեմ բռնակալությանը: «Ես կարծում եմ, որ մեկ անձի անոնով չպետք է երկու փողոց լինել, և եթե կա Վազգեն Սարգսյանի անունով երկու փողոց, մեկը Վիլսոնի անունով կարելի է կոչել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ