24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չենք անի ինքնանպատակ մի բան՝ ինչ է, թե «Դաշնակցությունն» իր դեմքը պահը»

«Պետք է գտնել ադեկվատ լուծում, որպեսզի փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան այն հարցին, թե տեղին են այն դիտարկումները, թե Հայաստանը տանում են սուպերվարչապետական համակարգի, թեև Սահմանադրությամբ անցում կատարվեց խորհրդարանական երկրի: Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացված, միածեհածան իշխանութունը ՀՀ-ում […]

ՀՀԿ-ը չի բոյկոտի «Ելք»-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ը չի բոյկոտելու, այլ մասնակցելու է փետրվարի 16-ին «Ելքի» նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որ վերաբերում է թանկացումներին: «Այդ նիստին, իհարկե, լինելու է նույնը ինչ լսումների ժամանակ: Մենք կարողացել ենք արտահայտել ու հիմնավորել իրավիճակը, բայց, հարգելով մեր ընդդիմադիր գործընկերներին, կմասնակցենք նիստին»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին ասաց Վահրամ Բաղդասարյանը: […]

Ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ունեմ ամեն օր. Ն. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար կանխատեսելի էր այն սցենարը, որ հիմա է լինելու, այսինքն, որ Սահմանադրությունը փոխվեց, որ երկարացվի Սերժ Սարգսյանի իշխանությունը: «Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի, հիմա էլ եմ նույնը ասում: Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա, ասել […]

Փաշինյանի բացահայտումը՝ Արմեն Սարգսյան-Արամ Սարգսյան հանդիպումից

«Ոչ մի բան գաղտնի չի պահվել, մենք ասել ենք, թե ինչ հարցեր ենք դրել Արմեն Սարգսյանի առաջ, բայց չենք ասել, թե ինչ է ինքը պատասխանել, որովհետև մենք իր խոսնակը չենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ի սկզբանե խոստացել էին, որ գաղտնի գործարքների մեջ չեն մտնելու, սակայն հիմա […]

Տարաձայնությունը գոյություն է ունեցել նախքան կոալիցիան. ՀՅԴ

«Տարաձայնությունը գոյություն ուներ ավելի վաղ՝ նախքան կոալիցիային անդամակցությունը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի ու իրենց միջև եած տարաձայնությունների մասին: Պատգամավորը նշեց, որ տուրք տալով կարևոր խնդրի լուծմանը, որ լիներ համախոհություն ընտրական օրենսգրքի ընդունման ու փոփոխության ժամանակ, իրենք կողմ են հանդես եկել, որ ռեյտինգային ընտրակարգը լինի համամասնական […]

Ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում. Փաշինյանը՝ Սարգսյանից

«Հատկապես վերջին նիստերի ժամանակ քննարկված հարցերի օրակարագի կոնտեքստում ընդգծվում էր մի բան, որ տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ, և սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ դա լրջորեն մտահոգում է իրենց: Նա հիշեցրեց, որ փետրվարի 16-ին իրենք […]

«Դեռ որքա՞ն պետք է թերուս կադրերին վստահել»

Փետրվարի մեկին Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին   որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ այս որոշումը ժողովրդավարական է, ավելին՝ եթե քննարկումները լինեն փակ դռների հետևում, կլինի բանավեճ՝ նախարարների մասնակցությամբ։ Օրենքի վերոնշյալ նախագիծն այս օրերին ակտիվորեն քննարկվում է մամուլում։ Անդրադառնալով այս […]

Ի՞նչ է ուզում «Դաշնակցությունը»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ «Դաշնակցությունը» ռեյտինգային համակարգի դեմ է հանդես գալիս, քանի որ ինքն անձամբ տուժել է այդ համակարգից վերջին ընտրությունների ժամանակ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Արմեն Բադալյանը նկատեց. «ՀՅԴ-ը չկարողացավ շատ ձայն հավաքել, չկարողացավ կոնկրետ անձանց տանել խորհրդարան, այսինքն՝ նա հիմա ցանկանում է 100 տոկոս համամասնական համակարգ […]

Համանախագահների կոչը կողմերին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին Բաքվում եւ Երեւանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել։  Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք նաեւ […]

ՀԱԿ-ն առանց վախենալու փողոց է դուրս գալու

 Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանը չի բացառում, որ ղարաբաղյան խնդրի ու իշխանության հետ կապված՝ արտակարգ իրավիճակներ առաջանան, ու ՀԱԿ-ը փողոց դուրս գա: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Մալխասյանը հավելեց, որ իրենց մարտավարությունը չի փոխվել, դուրս են գալու փողոց՝ ներկայացնելու իրենց գաղափարախոսությունը: «Մենք փողոց ենք դուրս գալու առանց վախենալու»: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ազատության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի