16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ հայերն են բավականաչափ ճանաչում ալևիներին, և ոչ էլ ալևիները՝ հայերին

Ալևիների ԵԽ փոխնախագահ Ֆրանսիայի Ալևիների միության ֆեդերացիայի ջանքերով Հայաստան են ժամանել Եվրոպայում բնակվող ալևիներ կառույցների ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպմանը  Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառույցի նախագահ էլդար Կլիչկայեն հայտարարեց, որ եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունն անի այդ քայլը և ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունները, այդ թվում և հայերի և ալևիների, ինչի համար պետք է միավորեն աշխարասփյուռ հայերի ու ալևիների և մյուս ժողովուրդների ջանքերը: 

էլդար Կլիչկայեն նշեց, թե հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հանդիպել են նաև ազգային փոքրամասնությունների քուրդ, եզդի ասորդի պատգամավորների հետ, ուսանողների հետ: Ըստ նրա, այցերից եզրակացրել են, որ ոչ հայերն են բավականաչափ ճանաչում ալևիներին, և ոչ էլ ալևիները` հայերին, այն դեպքում, երբ հարյուրավոր տարիներ ապրել են կողք կողքի, նույն արևի տակ:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝ Արագած Ախոյանը հիշեցրեց իրենց այցերը Արևմտյան Հայստան և բազմաշերտ հասարակության հետ համագործակցության եզրեր փնտրելու քաղաքականությունը, որի շրջանակներում առաջին շփումը եղել է հենց ալևիների հետ: «Մշակութային ծրագեր սկսեցիքն իրականցնել, ծրագրերը մեծացնելով հասել է արդեն Եվրոպա»,-ասաց նա և տեղեկացրեց, որ եթե 2 մլն ալևիներ այսօր ապրում են Եվրոպայում, ապա 20 մլն ապրում է Թուրքիայում: «Փաստորեն սկսում է մի նոր հիմք, գործունեության նոր շրջանակներ, որտեղ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները վերագտնում են իրար և փորձում լուծումներ գտնել միասին: Նրանք միևնույն գործիքի կողմից են տուժել, դա թուրքական ազգայանամոլությունն է»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ