24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կոնկրետ անձանց միջև են պայքարն ու փոխհամաձայնություններն ընթանում»

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ նույնիսկ անիմաստ է խոսել այն մասին, թե խորհրդարանն ինչքանով է վերահսկում կառավարությանը և հակառակը, քանի որ մեծամասնությունն է այսպես, թե այնպես նշանակում վարչապետին և նախարարներին: «Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ նշանակումները կատարվելու են իշխանական կուսակցության՝ ՀՀԿ-ի գրասենյակում»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:  «Հիմա ավելի շատ կոնկրետ անձանց մեջ է գնում […]

Մեր ասելիքը եղել է շատ կոշտ. ինչ են ՀԱԿ-ից ասել Արմեն Սարգսյանին

Հայ ազգային կոնգրես կուսակցության հանդիպումը ՀՀԿ-ից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանի հետ տևել է մեկ ու կես ժամ: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: «Հանդիպումը եղել է նրա խնդրանքով, հանդիպմանը մենք ներկայացրել ենք մեր ասելիքը: Մեր ասելիքը եղել է շատ կոշտ, որ ինքը 20 տարի չի զբաղվել, չի արտահայտել որևէ […]

Մեր ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են. Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը գտնում է, որ երկու տարի առաջ Սահմանադրությունը փոխվեց նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: «Մեր հասարակության ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են: Պառլամենտում Արմեն Սարգսյանին առաջարկում են, ոչ ոք չի ասում՝ բայց ինչի, մեր կուսակցությունից չի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: Վերջինս գտնում է, որ այսօր […]

Հանրապետականների արձագանքը գռեհիկ էր և այլանդակ ինչպես երբևէ. «Ելք»

Երևանի ավագանու նիստը ընդհատվեց։ Երկիր Ծիրանի խմբակցությունը գարշահոտով լի հեղուկներ էր ներս բերել, որից հետո նիստերի դահլիճը սկսեց դատարկվել։ Հանրապետականների արձագանքը գռեհիկ էր և այլանդակ ինչպես երբևէ։ Հանրապետական խմբակցության անդամները խփելով նիստերի դահլիճից փորձում էին դուրս բերել Մարինա Խաչատրյանին։ Գոռ Վարդանյանը ամենակոպիտ ձևով պատերին և դռներին խփելով, հատակին քարշ տալով փորձում էր դուրս հանել Սոնա […]

Անպատասխանատու ու ցինիզմի վերջին աստիճանի արարք. Կամո Արեյան

«Անպատասխանատու ու ցինիզմի վերջին աստիճանի արարք էր»,-այսօր Երևանի ավագանու վերսկսված նիստում միջադեպից հետո հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: «Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանագավոր երևույթներից զերծ լինելու համար, պետք է քննարկել՝ ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն նիստին»,-հավելեց նա:  Տարոն Մարգարյանն էլ արձագանքեց, որ համաձայն է փոխքաղաքապետի առաջարկի հետ:   «Հանձնարարական. […]

Չափից դուրս էր. «Ելք»

Ծեծկռտուքի պատճառով ընդմիջված Երեւանի ավագանու նիստը տեւական դադարից հետո վերսկսվել է: Տեղում են շտապօգնության աշխատողներն ու ոստիկանները:  «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ իրենք ընդամենը նպատակ ունեին քաղաքապետին ցույց տալ, որ մարդիկ ապրում են գարշահոտության մեջ, սակայն ավագանու ՀՀԿ-ական անդամները դրան ագրեսիվ արձագանքեցին: Փոստանջյանը հավելեց, որ իրենք դիմելու են իրավապահ […]

Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք. Գոռ Վարդանյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է՝ որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: Այսօր քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալից ու ծեծկռտուքից հետո Գոռ Վարդանյանը, ով ևս միջադեպում խառնված էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել: «Բավական տհաճ հոտ էր, և  […]

Պետք է դատել և զրկել ավագանու մանդատից

Քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում շշերով կոյուղաջրեր բերելն ու դահլիճում լցնելը ոչ այլ ինչ է, քան խուլիգանություն: Իսկ խուլիգանության համար պետք է դատել և, իհարկե, զրկել ավագանու մանդատից: Ես ասում եմ հարցի լուծման իրականում արդարացի տարբերակը, սակայն հասկանում եմ, որ մենք ապրում ենք չափից ավելի հանդուրժող պետությունում, որտեղ, ցավոք, նման բաները հաճախ ներվում են: Կարեն Վարդանյան

Իսկ ի՞նչ պետք է անեին, թողնեի՞նք, որ վերջնական լցներ մեր վրա՞. ավագանու անդամ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նիստի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ խոսելով՝ նկատեց, որ «Երկիր ծիրանի»-ի այսօրվա քայլը հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի վրա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե քննադատում է արդյոք իր կուսակից գործընկերներն, ովքեր ձեռք են բարձրացրել «Երկիր ծիրանիի» անդամի վրա, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ պետք […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» հետ

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։ «Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ: Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու կուսակցության տեսլականը: Իր դիրքորոշման ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի