28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն վաղը կներկայացնի նախագահի իր թեկնածուի անունը

Վաղը ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի, թե ՀՀԿ-ն ում թեկնածությանն է սատարելկու ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում: Այս մասին քիչ առաջ ավարտված գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և ներսում և միջազգային ատյաններում»,-ասաց նա: Նա ընդգծեց`ՀՀ նախագահի […]

Անուն-ազգանունը կարևոր չէ, կարևոր է ծրագիրը. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում է, որ Կառավարությունը չի արդարացնում իրեն, ու իրենց խմբակցության խիստ քննադատություններն էլ արդարացված են: «Այս Կառավարության հետ ես հույս չեմ կապում»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա: Պետրոսյանը, ինչպես և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հորդորեց դուրս գալ փողոց ու քաղաքացիներից հետաքրքրվել թե արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ապրուստը աճել է, […]

Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը

Կրակովում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին: Խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն […]

Թուրքիայում ծրագրվում է մարտական վիճակի բերել Սիրիայի հետ սահմանի ՀՕՊ համակարգերը

Սիրիայի քրդական ուժերի վերահսկության Աֆրին շրջանից եկող սպառնալիքի պատճառով Թուրքիայի Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազայի  «Patriot» տեսակի  ՀՕՊ համակարգերը ծրագրվում է մարտական վիճակի բերել: Վերջիններս պատկանում են ՆԱՏՕ-ին: Ինչպես հաղորոդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ ՀՕՊ համակարգերը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, նախատեսված են չեզոքացնել հնարավոր սպառնալիքները Սիրիայից: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ-ն […]

«Ընդդիմադիրները խանդում են իրար»

««Ելքն» իր առջև խնդիր է դրել՝ ստանալու ձնագնդի էֆեկտ, սա նշանակում է, որ նրանք ցանկանում են պրոցես սկսել, որին կարող է միանալ ինչ-որ զանգված, իսկ այդ զանգվածն էլ իր հերթին իր հետևից նոր զանգված կարող է բերել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով հունվարի 19-ին կայանալիք թանկացումների դեմ երթից, որ նախաձեռնել է «Ելք» դաշինքը։ Դիտարկմանը, թե նույնիսկ […]

Եվրախորհրդի օրակարգում թուրքերենը աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցն է դրված

Թուրքերենը առաջիկայում կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների շարքից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի վերլուծաբան Գյուվեն Օզալփը։ Վերջինիս խոսքով՝ Թուրքիան վճռել է նվազեցնել ԵԽ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դուրս գալով Եվորպական խորհրդի «մեծ ֆինանսավորողների» ցուցակից։ 2016թ․ հունվարի մեկից հետո Թուրքիան Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հետ համարվում է ԵԽ բյուջեում […]

Վաշինգտոնը զարմացած է Թուրքիայի արձագանքներից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նպատակ չունի թուրք-սիրիական սահմանին նոր զորախումբ ստեղծել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ամերիկացի պաշտոնյայի խոսքերով ԱՄՆ-ում զարմացած են, թե ինչու է Թուրքիան նման արձագանք տալիս: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Թուրքիան նման ռեակցիա ցուցաբերում: Մենք  ընդամենը տեղի ուժերին ենք աջակցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված տարածքների անվտանգության […]

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:  Այս մասին տեղեկատվությունը Արմենպրես-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:  «Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,-ասաց Վասակ Թարփոշյանը:  Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի