15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով ուզում է բացահայտել «Մարտի 1»-ը, պիտի Քոչարյանին տա այս շատ կարևոր և պրիմիտիվ հարցը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:

«Թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին Նարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է։

Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա` որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, և իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է. «Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դեռ էնքան բաներ դուր չեն գա մոտակա և հեռակա ապագայում, հարցը դա չէ, բայց ես ասում եմ՝ էս թեմայից մենք չենք շեղվելու»։

Հարցին, թե Գլխավոր դատախազը պիտի Քոչարյանին հարցաքննի, նա պատասխանել է.  «Ես կարծում եմ, որ քանի դեռ այս հարցը չի լուծվել, «Մարտի 1»-ի թեման, ինչպես հանրապետականներն են սիրում ասել, չի փակվելու։ Սա «Մարտի1»-ի սպանությունները բացահայտելու անկյունաքարն է։ Եթե որևէ մեկն ուզում է բացահայտել «Մարտի 1»-ի սպանություններն, ուրեմն պետք է Քոչարյանին տա այս շատ կարևոր և պրիմիտիվ հարցը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել էր Փաշինյանի պահանջին՝ հարցաքննել Քոչարյանին՝ ասելով. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ