24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մշտապես ուրախ են նրանց հյուրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում և ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը:  «Հարգելի՛ պարոն Պենդերեցկի, մաեստրո՛, Ես […]

Հեղինակավոր TA3 հեռուստատեսության եթերում հայտնի սլովակ ռեժիսորը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին

Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին, հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը:  «Տագնապի 30 տարին Սև այգում» խորագիրը կրող հարցազրույցի ընթացքում ցուցադրվել են կադրեր ռեժիսորի կողմից Արցախում նկարահանած վավերագրական ֆիլմից։ Լ. Շպիմրը ջերմությամբ է խոսել Արցախի, Հայաստանի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին՝ նշելով, որ հայերը քրիստոնեության առաջամարտիկներն […]

Դրանից լավ հոտ չի գալիս. Շավարշ Քոչարյան

 «Իհարկե տհաճ է, չի կարելի որևէ մարմնի տեղական ինքնակառավարման մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հոտ չի գալիս»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ […]

Չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ. Քոչարյան (տեսանյութ)

«Ծանոթ չեմ փաստաթղթին, չեմ կարող մեկնաբանել: Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, […]

ԱՄՆ-ի հետախուզությունը Ղարաբաղյան հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է երկիրը: Դրանց թվում էր նաև ղարաբաղյան հակամարտության վերսկսումը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Մանրամասն՝ տեսանյութում  

Տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, տգեղ երևույթ էր. նախարար (տեսանյութ)

«Ես միայն տեսանյութն եմ տեսել, տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում տգեղ երևույթ էր, իսկ թե ով է մեղավոր, կպարզվի»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին: Դիտարկմանը, թե իր կուսաիցները շատ վատ պահվածք դրսևորեցին, նա արձագանքեց. […]

Նոր իրականություն

«Հայաստան 2018-2022»  փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:  Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու  թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ   առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի  առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

Փետրվարի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերից հետո արտահերթ նիստ կհրավիրվի: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկում են 2 օր լրացուցիչ տրամադրել գործընկերներին առաջարկների համար՝ օրակարգի վերաբերյալ:

«Ներկայումս Սերժ Սարգսյանն ամենահարմար լիդերն է»

Հայաստանի ներկայիս իրավիճակում ու շահերի համադրմամբ նախագահ Սերժ Սարգսյանն ամենահարմար լիդերն է: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն ակտիվ լիներ, ապա կարելի էր այն, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հիմնական թեկնածուն է և հավանաբար կդառնա վարչապետ, օգտագործել ընդդեմ իշխանության ու բողոքի ալիք բարձրացնել: «Իշխանությունը վերադասավորումների խաղերի մեջ է: Ի դեպ, […]

Մինչեւ ապրիլ նրան առանց կարագի կուտեն. Ժամանակ

Հայաստանում ստեղծվել է մի մթնոլորտ, որ շատերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը հիմնավորում են հենց Ղարաբաղյան հարցով ու նշում, որ նա է միակ մարդը, որ կարող է բանակցել Ալիևի հետ. «Ես վստահ չեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնալու։ Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի