26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանից, Արարատյան դաշտա­վայրով կհարձակվեն Երեւանի վրա. Ժամանակ

Թերթի զրուցա­կիցն է Մարտական խաչի աս­պետ Վահան Բադասյանը:

-Պարոն Բադասյան, Ազ­գային ժողովն առաջին ըն­թերցմամբ ընդունեց Անվ­տանգության խորհրդի կազմավորման ու գործու­նեության մասին օրենքի նախագիծը: Այս նախագ­ծով Անվտանգության խորհրդի կազմից դուրս է մնալու Ազգային ժողովի նախագահը, այն ղեկավա­րելու է վարչապետը: Չկա՞ն մտահոգություններ կա­ռուցվածքային փոփոխու­թյունների հետ կապված:

-Կարծում եմ՝ որեւէ արտա­ռոց բան չի փոխվի: Հայաստանում անվտանգության պատասխանատուն դե ֆակ­տո միշտ եղել է առաջին դեմ­քը: Այս մարմինը միշտ ամուր մարմին է եղել եւ չի գործել եր­բեք: Նախկինում գիտեք, թե ով էր զբաղեցնում ԱԽ քար­տուղարի պաշտոնը, ինչ եղա­նակով էր եկել այդ պաշտո­նին: Խոսքը ՕԵԿ ղեկավարի մասին է: Քաղաքական առեւտրի արդյունքում այդ պաշտոնին նստել են մարդիկ, ովքեր որեւէ դերակատարու­թյուն չեն ունեցել, եւ անվտան­գության տեսանկյունից էլ որեւէ առաջընթաց չկար: Սա չէ մեր անվտանգության երաշխիքը, եւ սրանից անվ­տանգությունն այս կամ այն կողմ չի փոխվում: Եվ այսուհետ էլ որեւէ կարեւոր դերա­կատարություն չի ունենալու ԱԽ-ն: Պարզապես հաստիք­ներ են, որ դրված են, մարդիկ նստելու են այդ հաստիքների վրա եւ աշխատավարձ ստա­նան: Դա ներքաղաքական առեւտրի առարկա է:

-Կարծում եք’ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը եւ բրգաձեւ համակարգ կլինի՞:

-Այո, եւ կլինի իշխանություն, որը կար Սովետական Միության ժամանակներում, մինչեւ իր կյանքի վերջին օրերը ղե­կավար, ինչպես Ստալինը, Բրեժնեւը եւ ուրիշներ:

-Հիմա Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պայքարել Սերժ Սարգսյանի վերար­տադրությունը կանխելու համար: Ի՞նչ եք կարծում’ որքանո՞վ դա կհաջողվի:

-Իզուր փորձեր են, թերա­հավատորեն եմ վերաբեր­վում: Եթե լինի մեծ շարժիչ ուժ, ես ուրախ կլինեմ: Բայց դա չկա, ընդհակառակը՝ նե­րիշխանական շրջանակնե­րում բոլորը խոսում են իշխա­նության պահպանման եւ հարատեւության մասին: Այլ հարց է՝ կկարողանա՞ իշխա­նությունը այդ հարատեւությունը պահպանել, թե՞ ոչ, բայց հիմա փորձում են այն­պես անել, որ մինչեւ կյանքի վերջը հարատեւ պահպանեն, որ ամեն մեկը մինչեւ իր կյան­քի վերջը նույն պաշտոնին մնա: Օրինակ՝ դատավորնե­րին ընտրում են մինչեւ 65 տա­րեկանը, այսինքն՝ ցմահ: Փաստորեն, այս Սահմանադրությունը թույլ է տալիս բոլոր իշխանավորներին ցմահ պաշտոնավարելու: Ներկա­յումս Հայաստանում գործող որեւէ քաղաքական միավորի օրակարգում այդ հարցը կա, բայց լուծման բաղադրատոմ­սը չկա:

-Կարծո՞ւմ եք՝ իշխանու­թյանը հաջողվելո՞ւ է ցմահ մնալ իշխանության, թե՞ կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ:

-Իշխանությանը դա հաջող­վել է երկու տարի առաջ, երբ ընդունվել է Սահմանադրու­թյունը:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ օրակարգի շուրջ է հնարավոր հա­մախմբել հանրությանը:

-Իհարկե, ունեմ առաջար­կություններ, բայց զերծ եմ մնում դա հրապարակելուց: Դա ստանդարտներից դուրս մոտեցում է, եւ պարզ է, որ իմ տակտիկայի մասին չեմ ու­զում, որ իշխանություններն իմանան: Հայ ազգը 100 տարի առաջ անտեր էր, հիմա տեր ունի, այսօր նրա տերը ժողովուրդն է: Որպես պատերազմի պաշտպանությունը նախա­ձեռնողներից մեկը, ոչ զինվո­րական տաղանդ ունեի, ոչ ղե­կավար պաշտոն եմ ունեցել, եղել եմ 22 տարեկան, բայց ինձ հաջողվել է մարտ վարել, ես դարձել եմ հրամանատար: Եվ ինձ նման շատ-շատերը: Իհարկե, եղել են խարդախու­թյուն անողներ, խորամանկ­ներ, ովքեր նկարել են իրենց, նկարահանվել են, ովքեր ամեն պլան ունեին, բացի թշնամու դեմ կռվելուց: Եվ դրանք եղել են երեւույթներ, ովքեր դեր չեն խաղացել, որ մեր նպատակը չիրագործվի: Կարծում եմ՝ հիմա ժողովրդի միջից ծնվելու են մարդիկ, ով­քեր հաստատ թույլ չեն տալու, որ Հայաստանը կործանվի, որովհետեւ այսօր Հայաստա­նը բռնել է կործանման ուղին, մի կողմից արտագաղթը, տնտեսության օրեցօր թուլա­նալը, արտաքին մարտահրա­վերները Ադրբեջանից, ինչու չէ նաեւ Թուրքիայից, եւ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա:

Թուրքիայի ահուսարսա­փը հենց Հայաստանն է՝ իր մարտահրավերներով: Թուր­քիան հարձակվելու է մեկ այլ պետության միջոցով՝ Ադրբեջանով: Եվ այդ հարձակումը տեղի է ունենալու Նախիջեւանից, Արարատյան դաշտա­վայրով դեպի Երեւան: Եվ հա­սարակական այսպիսի ան­համերաշխությամբ այս իշ­խանությունները չեն կարողա­նալու կազմակերպել թշնամու դիմակայումը: Եվ ժողովուր­դը, անշուշտ, անելու է դա: Ցավով եմ սա ասում, բայց սա շուտով տեղի է ունենալու, պարզապես կորուստները շատ են լինելու: Դրա ամենաիդեալական բանն այն է, որ նորմալ ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն, նոր ուժեր գան, նոր ձեւով ղե­կավարեն, որովհետեւ նույն անձինք չեն կարող տասը տա­րուց ավելի համակարգ ղեկա­վարել լավ ձեւով: Նոր եւ թարմ ուժեր են հարկավոր, որ կարո­ղանան երկիրը ճիշտ ղեկա­վարել, եւ այդ դեպքում, եթե հարձակում լինի, կորուստներ կունենանք, բայց հաստատ հաղթելու ենք: Շատ ծանր գնով, բայց վերջնական թե’ ներսում ենք հաղթելու, թե’ դրսում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ