13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տագնապի հրահանգ կա, խստացված է հատկապես մետրոյի հսկողությունը. Հրապարակ

Իշխանական կուլիսներում ան­հանգստություն կա՝ ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունե­նալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու: Տագնապը ոչ թե ընդդիմադիրների հանրահավաքների հետ է կապված՝ «Տեսանք, էլի, իրենց միտինգները, երկուսուկես մարդ է հավաքվում», այլ՝ ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերի՝ ասաց իշխանական աղբյուրը:

Դա է պատճառը, որ համապա­տասխան մարմիններին հրահանգ է տրված աչալուրջ լինել, վերջին օրերին խստացվել են հա­տուկ պահպանվող օբյեկտների, առաջին հերթին՝  մետրոյի հսկողությունը: Ճիշտ է, դա բացատրում են քուրդ ահաբեկիչների հայտնաբերման փաստով, որոնք պետք է «Հայաստանի միջով անցնեին դեպի Իրան, ապա՝ Թուրքիա», սակայն իրական պատճառը ներքին «ինցիդենտները» բացառելն է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ