18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է իրականացնենք բոլոր ռեֆորմները․ Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:  Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է գերատեսչությունից ունեցած իր ակնկալիքներին և ընդգծել. «Մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ գյուղատնտեսության նախարարության խնդիրը հետևյալն է. պետք է իրականացնենք  բոլոր ռեֆորմները, որպեսզի ունենանք ժամանակակից, […]

«Արժանի պահվածք, սթափության կոչ և խրոխտ պատասխաններ…». Գրիշա Սարգսյանը` նախագահից

«Արժանի պահվածք, սթափության կոչ և խրոխտ պատասխաններ Հարգելի հայրենակիցներ, շուրջ երկու ամիս առաջ անդրադառնալով Եվրոպական միության հետ համաձայնագրի վավերացման փաստին` ես ուրախությամբ նշել էի, որ մեր երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը, և անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերջապես, դրսևորեցին անհրաժեշտ կամք, վճռականություն և արիություն` ստորագրելով Եվրոպական միության հետ երկար սպասված համաձայնագիրը, որի անհրաժեշտության և կարևորության մասին […]

Սերժ Սարգսյանը մնալու է բարձր պաշտոնի. փորձագետ

«Այն, որ Հայաստանը ստիպված եղավ մտնել ԵՏՄ, դա պարզ է և բոլորը գիտեն, թե դա ինչպես եղա, և դա նորություն չէր նաև ԵԽԽՎ-ում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ԵԽԽՎ-ում: Ըստ փորձագետի՝ Եվրամիությունն էլ շատ լավ գիտեն, թե ինչ ճնշումներ կան Հայաստանի վրա Ռուսաստանի դաշնության կողմից:  […]

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիա

Հունվարի 28-30-ը պաշտոնական այցով Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն) կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի, Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ Բրատիսլավայի ինքնավար […]

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Մանբիչի գյուղերը

Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանի որոշ գյուղեր: Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի Սևյադե և Դենդեօղլու գյուղերի հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG)  հենակետերը: Վերջիններս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Նշենք, Մանբիչում գտնվում են ամերիկացի հատուկջոկատայիններ, ովքեր վաղուց տեղակայվել են այդտեղ և […]

«Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի ուղեկցությամբ հունվարի 26-ին` Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» հուշարձանի բացմանը: Արարողությանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հուշարձանի […]

Սերժ Սարգսյանին զեկուցվել է 2018թ. կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաև անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքումՀանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների […]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում […]

Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», […]

Հունաստանը համարում է, որ Թուրքիան ագրեսիվ հարևան է

Շվեյցարական Դավոս քաղաքում կազմակերպված «Համաշխարհային տնտեսական ֆորումի» ժամանակ  Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին: Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել Էգեյան ծովում առկա թուրք-հունական հակասություններին, մասնավորապես  որոշ կղզիների պատկանելիության հարցին: Ցիպրասը մասնավորապես ասել է. «Մենք ապրում ենք մի հարևանի հետ, որը Էգեյան ծովում անհասկանալի կերպով ռազմական ագրեսիա է ցուցաբերում: Մենք պետք է որոշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի