14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի խորհրդարանի նախագահը հանդիպել են

Մարտի 13-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։

Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահը բարձր գնահատեցին Հայաստանի և Շվեդիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հաստատված գործընկերային կապերը, պարբերական փոխայցելությունները։

Հանդիպանը կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում պետության կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում հայ-շվեդական համագործակցության սերտացման շուրջ։ 

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Այդ համատեքստում երկուստեք արժևորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, տաբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ 

Նախարար Նալբանդյանը Ուրբան Ահլինին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ