24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը

աշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը եւ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուստի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել […]

Գնաճն առնվազն 21.9 տոկոս է. «Ելք»

Հունվարի 1-ից թանկացել են բենզինը, սեղմված գազը և այլն, որոնք պայմանավորված են ակցիզային հարկի նր դրույքաչափերի հետ: Այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախքան այդ էլ դիզվառելիքն ու բենզինը թանկացել էին մոտ 18 տոկոսով: «Մինչև հիմա չկա շատ հստակ ու կոնկրետ պատճառաբանություն, թե ինչով են պայմանավորված այս բարձրացումները»,-նկատեց […]

Կենացները թանկանում են. Ժամանակ

Երեւանի քաղաքապետարանում ծավալված տեսարանի եւ դրա շուրջ զարգացումների շարքում քիչ ուշադրության արժանացավ այն, որ տեղի ունեցածում ՀՀԿ ավագանու քայլերը դատապարտած քաղաքական քիչ ուժերի շարքում էր ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ Երեւանի կազմակերպությունը, որը, անընդունելի համարելով ԵԾ ակցիան, այդուհանդերձ դատապարտեց բռնությունը, որ կիրառել էին Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները: Առանձին վերցրած՝ ՀՅԴ արձագանքը գուցե չլիներ մեծ ուշադրության արժանի, […]

Ծափահարություններ ու շնորհավորանքներ Հրայր Թովմասյանին

Ազգային ժողովում այսօր հրավիրվել է արտահերթ նիստ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ, որի օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխություններն են: Նախքան օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ քանի որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր թեկնածությունն՝ ընտրվելու համար Սահմանադրական դատարանում թափուր տեղի համար, հիմա հրաժարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Գործընկերները […]

Ով է լինելու առաջին տիկինը. Իրավունք

Այն օրվանից, ինչ ՀՀԿ-ի կողմից աոաջարկ եղավ դեսպան Արմեն Սսւրգսյանին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սոցցանցերում հանրությանը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է լինելու առաջին տիկինը՝ ապագա ՀՀ նախագահի, թե ՀՀ վարչապետի կինը: Անդրադառնալով այս չարչրկված թեմային՝ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը զարմացած ասաց՝ մեր Սահմանադրության մեջ առաջին տիկին չկա: Իհարկե  չկա, սա ֆեմինիստների […]

Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել

Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում:

«Արմեն Սարգսյանը գործ կանի»

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը համարում է, որ Հայաստանում քաղաքական շրջանակները գծվում է Ռուսաստանում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Բայց կարծում եմ, որ իշխանության հետ համագործակցելու կանոններն Արմեն Սարգսյանի մոտ այլ են լինելու: Իհարկե, նոր նախագահի լիազորությունները կաշկանդելու են նրան»,-գտնում է Արշակյանը: Բացի այդ, ըստ նրա, Արմեն Սարգսյանն անակնկալ կերպար ու […]

Կառավարության շենքը՝ հյուրանո՞ց. Իրատես

Ապրիլից և վարչապետը, և նախագահը կունենան իրենց նոր նստավայրը: Բնականաբար, որտեղ վարչա­պետը, այնտեղ էլ վարչակազմը: Հարց է առաջանում’ իսկ ո՞վ է «նստելու» կառավարության ներկայիս շեն­քում: Այս պահին պետական կառույցների ղեկավարնե­րը համոզված են, որ կառավարությունը՝ վարչություն­ները, խորհրդականները, մի խոսքով՝ վարչակազմը, իր գործունեությունը կշարունակի ներկայիս շենքում, բայց, միևնույն ժամանակ, չեն էլ բացառում հակառա­կը, այն, որ վարչակազմն ամբողջությամբ […]

Հաջորդ նիստին, որ մերկանան՝ ի՞նչ եք անելու. Հրապարակ

Երեւանի ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել. «Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրություն­ները կան, տարաների անա­լիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի աղբյուրը: Ի ղեպ, Լեւոն Իգիթյանն այդ օրը ոչ երեւաց, ո’չ հայհոյեց, այնտեղ չէ՞ր: «Ո՞նց էն­տեղ չէր՝ մեր հետեւում նստած էր, իրեն դրանից առաջ էր խստիվ հրահանգված՝ ընդհանրա­պես, ոչ մի դեպքում […]

Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են. Մաշալյան

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն: Ըստ Մաշալյանի՝ որքան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի